ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ուկրաինային կոչ է արել չխախտել ուղղափառ համայնքի միասնությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն կոչ է անում Ուկրաինայի իշխանություններին չխախտել ուղղափառ համայնքի պատմականորեն հաստատված միասնությունը։ Այդ մասին ՏԱՍՍ-ին ասել է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը՝ մեկնաբանելով Ուկրաինայի Գերագույն Ռադայի որոշումը, որով թույլ է տրվում արգելել կանոնական ուկրաինական ուղղափառ եկեղեցին։

«Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր դիրքորոշումն է հայտնել Ուկրաինայի կրոնական կյանքի հետ կապված այս տագնապալի խնդրի առնչությամբ, երբ կրոնական կազմակերպությունների գործունեության ոլորտում սահմանադրական կարգի պաշտպանության մասին օրենքը դեռ մշակման փուլում էր։ Ցավոք, այս օրինագծի վավերացման հնարավոր անցանկալի հետևանքների և ուղղափառների  վրա դրա բացասական ազդեցության վերաբերյալ Հայ Եկեղեցու և մյուս եկեղեցիների կողմից արտահայտված արդարացի մտահոգությունները արձագանք չգտան, որոշումներն ընդունվեցին ստեղծված քաղաքական իրավիճակի ազդեցությամբ։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը դիմում է Ուկրաինայի բարեկամ ժողովրդի զավակներին՝ իշխանություններին և օրենսդիրներին՝ կոչ անելով չխախտել ուղղափառ համայնքի պատմականորեն հաստատված միասնությունը, պաշտպանել գոյություն ունեցող կրոնական համայնքների, հավատացյալների և հոգևւորականների իրավունքները, հարգել սրբավայրերի անձեռնմխելիությունը»,- նշել է քահանա Արթենյանը։

Նա հավելել է, որ Հայ առաքելական եկեղեցու և բարեպաշտ ժողովրդի ցանկությունն է, որ Աստծո ողորմածությամբ շուտափույթ լուծվի ռուս-ուկրաինական հակամարտությունը, բացառվեն եկեղեցական կյանքը խաթարող անընդունելի երևույթները և վերականգնվեն եղբայրական ժողովուրդների՝ դարերով փորձված բարեկամության հարուստ ավանդույթները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular