ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հաստատում եմ՝ մարզահամերգային համալիրի տնօրինությունը հրաժարվել է Սրբազան շարժման միջոցառման անցկացման համար դահլիճ տրամադրել․ Դանիելյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՅԴ Տավուշի մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է․

«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը հայտարարություն է տարածել՝ աղավաղելով փաստերը։

Եվս մեկ անգամ հաստատում եմ, որ մարզահամերգային համալիրի տնօրինությունը փաստացի հրաժարվել է Սրբազան շարժման միջոցառման անցկացման համար դահլիճ տրամադրելուց։

Այս ընթացքում անընդհատ փորձել եմ կապ հաստատել տնօրինության հետ՝ հասկանալու մերժման պատճառները։

Ինձ հետ զրույցում մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը մերժումը պատճառաբանել է այլ պայմանավորվածությունների առկայությամբ։ Առաջարկել եմ քննարկել այլ հնարավոր տարբերակներ։ Կարեն Ղազարյանը առաջարկել է հնարավոր տարբերակները քննարկել հանդիպման ընթացքում, որն այդպես էլ չի կայացել վերջինիս խուսափողական վարքագծի պատճառով։

Այսպիսով, փաստացի որևէ կերպ հնարավոր չի եղել դահլիճ ամրագրել Սրբազան պայքարի միջոցառման անցկացման համար։

Ինչ վերաբերում է ՀՅԴ-ի միջոցառման անցկացման համար դահլիճ տրամադրելուն, ինչի մասին խոսում է Կարեն Ղազարյանը, հարկ եմ համարում նշել, որ ՀՅԴ-ն պաշտոնապես դիմել էր մարզահամերգային համալիրին՝ սեպտեմբերի 2-ին Արցախի անկախության օրվան նվիրված միջոցառում անցկացնելու համար, ձեռք էր բերվել համաձայնություն, անգամ կնքվել էր պայմանագիր։ Սակայն պայմանագրի կնքումից մի քանի օր անց անտրամաբանական պատճառաբանությամբ մարզահամերգային համալիրի տնօրինությունը հրաժարվել է սեպտեմբերի 2-ին դահլիճ տրամադրել ՀՅԴ-ին միջոցառման անցկացման համար՝ պատճառաբանելով, որ ունեն այլ նախնական պայմանավորվածություններ։

Որպես այլընտրանք ներկայացրել են սեպտեմբերի 2-ին Արցախի անկախության օրվան նվիրված միջոցառումը սեպտեմբերի 4-ին անցկացնելու տարբերակը, որը մերժվել է հասկանալի պատճառներով։

Այսպիսով, մի քանի դրվագով մարզահամերգային համալիրի տնօրինությունը դրսևորել է անպատասխանատու վարքագիծ, անգամ խախտել է նախօրոք ձեռք բերված պայմանավորվածությունը և կնքված պայմանագիրը։

Վերոնշված փաստերը վկայում են այն մասին, որ խնդիրը ոչ թե հարմար օրերի, այլ մարզահամերգային համալիրի տնօրինության նախատրամադրվածության մեջ է,որով վերջիններս ցանկանում են սաբոտաժի ենթարկել ընդդիմադիր ուժերի կողմից կազմակերպվող միջոցառումները»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular