ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Պետրա քաղաք

ՖՈՏՈ

Պետրան հին քաղաք է, որը գտնվում է ժամանակակից Հորդանանի տարածքում՝ ծովի մակարդակից 900 մ բարձրության վրա Սիկ անունով նեղ կիրճում։

Քաղաքի ելքերը հյուսիսում և հարավում ընկած նեղ կիրճերով են, իսկ արևելքում ու արևմուտքում մոտ 60 մ բարձրությամբ ժայռերն են մեկուսացնում նրան արտաքին աշխարհից:

Պետրան ընկած է առևտրական երկու կարևոր ճանապարհների խաչմերուկում, որոնցից մեկը միացնում էր Կարմիր ծովը Դամասկոսին, մյուսը Միջերկրական ծովի մոտ Պարսից ծոցը կապում էր Գազային։ Պարսից ծոցից ուղևորվող քարավանները բարձված թանկարժեք համեմունքներով, ստիպված էին շաբաթներ շարունակ հերոսաբար դիմակայել Արաբական անապատի դաժան պայմաններին, մինչ կհասնեին բավական նեղ Սիկ կիրճին, և որտեղ էր երկար սպասված Պետրան։ Այնտեղ ճանապարհորդները գտնում էին կերակուր, ծածկ և սառը, կենարար ջուր։

Հարյուրավոր տարիներ առևտուրը Պետրային մեծ հարստություն է բերել։ Սակայն երբ հռոմեացիները բացահայտեցին արևելք տանող ծովային ճանապարհը, համեմունքների առևտրի ցամաքային ճանապարհն անկում ապրեց, և Պետրան աստիճանաբար դատարկվեց կորչելով ավազների մեջ։ Քաղաքի արաբերեն անվանումն է Ալ-Բատրա, իսկ հունարենը Պետրա է, որը նշանակում է քար: Պետրայի շատ շինություններ կառուցվել են տարբեր դարաշրջաններում և տարբեր տիրակալների օրոք, այդ թվում իդումեացի, նաբաթեացի, հռոմեացի, բյուզանդացի, արաբ։ 12-րդ դարում Պետրան տիրել են խաչակիրները։

6-րդ դարից հետո կառուցված շինություններ Պետրայում գրեթե չկան, քանի որ այդ ժամանակից քաղաքն արդեն իսկ կորցրել էր իր նշանակությունը։ Ժամանակակից եվրոպացիներից առաջինը Պետրան տեսել և նկարագրել է շվեյցարացի ճանապարհորդ Յոհան Լյուդվիգ Բուրկհարդը։ 20-րդ դարի վերջից Պետրան Հորդանանի ամենամեծ հռչակ վայելող տեսարժան վայրն է։ 2007 թվականին այն ընդգրկվել է աշխարհի նոր յոթ հրաշալիքների ցանկում։

Մեր օրերում տարեկան մեկուկես միլիոն զբոսաշրջիկ է այցելում Հորդանան՝ տեսնելու Պետրան, որի շինությունները խոսում են նրա երբեմնի փառքի մասին։ Քաղաքը դարձել է Հորդանանի խորհրդանիշը։ Պետրայի 1-ին դարի Էլ-Քազնեի հսկայական ժայռափոր տաճարը քաղաքի համեմատաբար լավ պահպանված շինությունն է։ Այն քարե մեծ խորշ է, որում իբր պահվել են թանկարժեք քարեր և ոսկի, այդտեղից էլ ծագում է նրա անունը (արաբերենից թարգմանած գանձարան)։ Պետրայում աչքի են ընկնում նաև ժայռափոր նկուղները, իսկ ամֆիթատրոնն ու սյունաշարերը վկայում են, որ 1-2-րդ դարերում այդտեղ եղել են հռոմեացիները։

Սովորելով վարպետորեն հավաքել ջուրը Պետրայի բնակիչները հրաշալի տիրապետել են քարով աշխատելու կարողությանը։ Պետրան իրականում հենց քարից քաղաք է, որի նմանը չի եղել ողջ Հռոմեական կայսրությունում։ Քաղաքը կառուցող նաբաթեացիները համբերությամբ ապառաժներից տներ, տաճարներ են փորել և 1-ին դարում անապատի սրտում խոյացել է այդ հոյակերտ քաղաքը։ Թրծակավե խողովակների շնորհիվ՝ քաղաքի ճարտարապետները ստեղծել են ջրամատակարարման բարդ համակարգ և չնայած չոր կլիմային քաղաքի բնակիչները ջրի կարիք չեն ունեցել։ Ամբողջ քաղաքում եղել է մոտ 200 ջրահորեր, որտեղ ամբարվել ու պահպանվել են անձրևաջրերը։ Հենց թրծակավե խողովակներով էլ հնարավոր բոլոր աղբյուրներից հավաքվել է ջուրը քաղաքից 25 կմ շրջագծով։

Ամբողջ քաղաքի տարածքով արևելքից արևմուտք ձգվող գլխավոր փողոցը նախագծվել է հռոմեացիների տիրապետության շրջանում։ Նրա երկու կողմերում կան սյունաշարեր։ Փողոցի արևմտյան ծայրը վերջանում է մեծ տաճարի մոտ, իսկ արևելյանն ավարտվում է հաղթակամարով։
 
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular