ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Լիբանանում առաքելություն իրականացնող հայ խաղաղապահներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անթիլիասում Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. կաթողիկոսն ընդունել է Լիբանանի հարավում տեղակայված ՅՈՒՆԻՖԻԼ (UNIFIL) միջազգային խաղաղապահ ուժերի մաս կազմող հայ զինծառայողներին` զորախմբի հրամանատար Կարեն Աթոյանի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էր Լիբանանում Հայաստանի դեսպան Սամվել Մկրտչյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Անթիլիասի կաթողիկոսարանի հաղորդակցության և տեղեկատվության բաժից, Կարեն Աթոյանը նշել է, որ խաղաղապահ զորախմբի անդամները մասնակցել են տարբեր զորավարժությունների, ինչպես նաեւ պաշտպանական գործողությունների։

Վեհափառ Հայրապետը, ողջունելով հայոց բանակի զինվորներին, նշել է, որ բանակը հայրենիքի առանցքն է, հզորության աղբյուրը, անսասանության երաշխիքը: «Այսօր Հայաստանն ու Արցախը բազմաթիվ մարտահրավերների առջև են, ունեն բազում կարիքներ: Հայոց բանակը կոչված է զորեղ ու կենսունակ պահել հայրենիքը։ Փառք Աստծո, որ հայությունն ունի հզոր բանակ: Հայկական բանակի որակն արդիական սպառազինություն, մասնագիտական զենքեր ունենալով չի բնորոշվում, այլ ծառայության ոգով, նվիրումով, հավատքով, վճռականությամբ եւ պարտականության գիտակցությամբ»,-ասել է նաÖ ‰

Անդրադառնալով հայ զինվորների՝ Լիբանանում խաղաղապահ առաքելություն կատարելու հանգամանքին, Նորին Սրբությունն ուրախություն է հայտնել այդ կապակցությամբ, որովհետեւ հայությունը խաղաղություն սիրող եւ խաղաղության հաստատման մասնակից դարձող ազգ է:

Վեհափառ Հայրապետը նաեւ ուրախություն է հայտնել, որ հայկական զորախմբի այցելությունն Անթիլիասի Մայրավանք զուգադիպել է Շուշիի ազատագրման 25 ամյակին: Նա շեշտել է, որ Շուշին ազատագրության խորհրդանիշ է, ինչպես նաեւ հայ ժողովրդի հավաքական կամքի ու հայրենիքի համար իր արյունը թափելու հանձնառություն։

Լիբանանում Հայաստանի դեսպան Սամվել Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Վեհափառ Հայրապետին` ընդունելության, քաջալերական ու գոտեպնդիչ խոսքերի համար։ Նա վստահեցրել է, որ քաջարի զինվորներն ուր էլ գտնվեն նույն ոգով ու պատասխանատվությամբ պիտի շարունակեն իրենց առաքելությունը:

Հանդիպման ավարտին Վեհափառ Հայրապետը խաչեր ու աղոթագրքեր է նվիրել զինվորներին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular