ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ ՊՆ ծառայողին դանակահարված տեղափոխել են հիվանդանոց․ ինչ է կատարվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Shamshyan.com-ի տեղեկություններով օգոստոսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 02։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժին են զանգահարել «Էջմիածին» բժշկական կենտրոնից և հայտնել է, որ Աշտարակ քաղաքի «Երևան Սիթիի» դիմաց անհայտ անձի կողմից դանակով հարված հասցնելու հետևանքով «ձախ բազկի կտրած-ծակած, արյունահոսող վերք» ախտորոշմամբ ժամը 02։00-ի սահմաններում իրենց մոտ բուժօգնության է դիմել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ բուժօգնության տեղափոխված քաղաքացին Լոռու մարզի բնակիչ 20-ամյա Վազգեն Ս․-ն ։

Պարզվել է նաև, որ նույն օրը ժամը 01։30-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ անհայտ անձն անհիմն վիճաբանել է Վազգեն Ս․-ի հետ, որի ժամանակ էլ իր մոտ եղած կտրող-ծակող գործիքով մեկ անգամ հարվածել է նրան՝ պատճառելով վերոնշված մարմնական վնասվածքը:

Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների ադյունքում պարզվել է, որ նշված հանցանքը կատարել է Արագածոտնի մարզի բնակիչ 23-ամյա Կիրակոս Մ․-ն, ով նույն օրը ժամը 05։00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցից անմիջական ծագած հիմնավոր կասկածանքի հիման վրա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղ խոստովանել է կատարվածը:

Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ Կիրակոս Մ․-ն ձերբակալվել և տեղափոխվել ոստիկանության Աշտարակի բաժնի ձերբակալվածների պահման վայր։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝  Վազգեն Ս․-ն ՀՀ ՊՆ ծառայող է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular