ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԱԾ-ն չգիտի՝ պատժե՞լ Փաշինյանին՝ կիրանցեցիների սեփականությունը Ադրբեջանին հանձնելու համար. «Փաստինֆո»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փաստինֆո»-ն շուրջ երկու ամիս առաջ՝ հունիսի 7-ին, գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե արդյո՞ք քրեական վարույթ կա նախաձեռնված՝ Կադաստրի պետական կոմիտեի կողմից կիրանցիներին սեփականաշնորհման կեղծ վկայականներ տրամադրելու վերաբերյալ, եթե այո, ապա՝ երբ է հարուցվել, ինչ հատկանիշներով, քանի նման կեղծ վկայական է տրվել, քանի անձ ունի տուժողի, ինչպես նաև՝ մեղադրյալի կարգավիճակ։ Ակնկալում էինք, որ գուցե նման կեղծ սեփականաշնորհման վկայականներ տալու դեպքեր են բացահայտվել, որ երկրի արդարադատության նախարարությունը պաշտոնապես նման հայտարարությամբ է հանդես եկել, սակայն պարզվել էր, որ նման քրեական վարույթ չկա։

Հունիսի 19-ին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան Գլխավոր դատախազությունից հայտնել էին, թե հարցմամբ նշված տեղեկատվությունը փոխանցվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ստուգելու նպատակով։ Ասել է թե՝ առնվազն հայտարարությունն անելու պահին Գրիգոր Մինասյանի ղեկավարած ՀՀ արդարադատության նախարարությունը որևէ հիմք, փաստ չի ունեցել։

Շուրջ երկու ամիս անց «Փաստինֆո»-ն կրկին դիմել է դատախազությանը՝ պարզելու, թե, ի վերջո, ինչ է պարզվել ԱԱԾ-ում, պարզվեց՝ կա՛մ ԱԱԾ-ն առանձնահատուկ ջանասիրություն չեն ցուցաբերում՝ դատախազության հանձնարարականը կատարելու համար, կա՛մ չգիտեն հաղորդումների հետ ինչպես վարվել, քանզի արդարադատության նախարարությունը պաշտոնապես տարածել է կեղծ տեղեկություն, այսինքն՝ թույլ է տվել պաշտոնեական կեղծիք, հետեւապես արձանագրելով, որ ստուգումների արդյունքում Կիրանցի բնակիչներին կեղծ սեփականաշնորհման վկայականներ տալու դեպքեր չեն հայտնաբերվել, ոչ միայն արդարադատության նախարարի պատասխանատվության հարցն է առաջանում, այլ նաեւ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ սուվերեն տարածքի մաս կազմող՝ Կիրանցի բնակիչներին սեփականության իրավունքով տարածքները Ադրբեջանին նվիրաբերելու համար։

ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ ներկայումս քրեական վարույթ նախաձեռնված չէ, ինչպես նաև՝ կրկնել են ավելի վաղ տրված պատասխանը, համաձայն որի՝ ՀՀ գլխավոր դատախազությունում ստացված հաղորդումներն ուղարկվել են ՀՀ ԱԱԾ՝ դրանցում նշված հանգամանքներն «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ստուգելու նպատակով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular