Իսրայելը թույլ չի տալիս Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասին այցելել Գազայի հատված
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելը թույլ չի տալիս Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասին այցելել Գազայի հատված։
Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Պաղեստինի նախագահի միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Ռիյադ ալ Մալիքին:
«Մենք թույլտվություն չենք խնդրել։ Մենք հայտարարել ենք, որ նախագահը կմեկնի Գազա։ Եվ անմիջապես հետևեց իսրայելական պատասխանը, որում ասվում էր, որ նրանք թույլ չեն տա Աբասին մտնել Գազա:
Դա նշանակում է միայն, որ Գազան գտնվում է իսրայելական ռազմական օկուպացիայի տակ»,- նշել է խորհրդական Ռիյադ ալ Մալիքին։
Հիշեցնենք, որ, ըստ Walla պորտալի, Պաղեստինի վարչակազմը հարցում է ուղարկել Իսրայելին, որպեսզի Աբասը այցելի Գազայի հատված։