ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանն իրոք սաբոտաժի է ենթարկում արձանագրությամբ ստանձնած պարտավորությունները. Ճանապարհը դառնում է միջանցք. Հրանտ Բագրատյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ից օրերս հնչած հայտարարություններին, ըստ որոնց ՀՀ իշխանությունները սաբոտաժի են ենթարկում Սյունիքով կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ պայմանավորվածության իրագործումը, իսկ իրենց ձախողումների մեղքը բարդում են Ռուսաստանի վրա։

«ՌԴ ԱԳՆ ղեկավար Ս. Լավրովի և պաշտոնական ներկայացուցիչ Մ. Զախարովայի հայտարարությունները ցնցող էին։ Չգիտեմ՝ նկատել ու հասկացե՞լ եք դրանց իմաստը։ Ի՞նչ էին նրանք ասում։

Լավրովն ասում էր, որ Հայաստանը սաբոտաժի է ենթարկում իր իսկ ստորագրած փաստաթղթերը։ Զախարովան ավելի կոնկրետ էր․ խոսքը 2023-ի հունիսի 2-ի արձանագրության մասին է։ Ըստ Զախարովայի, այդ արձանագրությամբ, որը նախաձեռնվել էր ՀՀ վարչապետի կողմից, կոնկրետացվել են 2020-ի նոյեմբերի 9-ի Հայտարարության 9-րդ կետի դրույթները։ Մասնավորապես, Հայտարարությամբ նշված ՀՀ տարածքով Ադրբեջանի ու Նախիջևանի միջև նախատեսված անխափան ճանապարհը բոլոր դեպքերում պետք է գործի ՀՀ ինքիշխանության ու տարածքային ամբողջականության շրջանակներում։ Ճիշտ է, ՀՀ սահմանային ու մաքսային ծառայություններն անցնելուց հետո պետք է լինի ադրբեջանական բեռնատարների՝ ռուսական սահմանապահների կողմից հսկողություն և ուղեկցում։ Սա եղել է, հիշեցնում եմ, 2023-ի հունիսի 2-ին։ Փաշինյանն արդեն Արցախը ճանաչել էր Ադրբեջանի կազմում, արդյունքում այն հայտնվել էր շրջափակման մեջ, Լաչինի միջանցքը փակ էր։ Թվում էր, թե հունիսի 2-ի այս արձանագրությունը հաջողություն է՝ 2020-ի նոյեմբերի 9-ի Հայտարարության 9-րդ կետի համեմատ։ Բայց այստեղ է թաղված շան գլուխը։ Ենթադրում եմ, որ Արևմուտքի ճնշման տակ Փաշինյանը ստիպված ջուրն է լցնում այս «հաջողությունը»։ Արևմուտքն ասում է. ոչ մի ռուս սահմանապահների հսկողություն չպիտի լինի։ Եվ որպեսզի Ադրբեջանին շահագրգռի իր նկրտումների նկատմամբ, ավելացնում է. ՀՀ տարածքով պետք է լինի միջանցք, միջին միջանցք։ Օ՛Բրայանը հայտարարում է, որ ԱՄՆ-ն երազում է այդ միջանցքի մասին։ Պարզ է, դրանով տարածաշրջանից դուրս կթողնվեն ՌԴ-ն և Իրանը։ Եվ Հայաստանն, իրոք, սաբոտաժի է ենթարկում 2023-ի հունիսի 2-ի արձանագրությամբ ստանձնած պարտավորությունները։ Ճանապարհը դառնում է միջանցք։ Ավելին, ՀՀ նախաձեռնությամբ սահմանազատման գործընթացից ՌԴ-ն դուրս է մղվում։ Մինչդեռ ռուսների մոտեցմամբ մեր ստանալիքն ավելին պետք է լիներ։ Հիմա մենք ի՞նչ գործ ունենք Արևմուտք - ՌԴ հակասության հետ։ Մենք ՀՀ անվտանգության ու ամբողջականության խնդի՞րն եք լուծու՞մ, թ՞ե փորձում ենք հաճոյանալ Արևմուտքին։

Հ․Գ. -Սրանով Փաշինյանի դավաճանական դիրքորոշումը չի վերանում։ Ո՞վ էր տեղյակ 2023-ի հունիսի 2-ի եռակողմ արձանագրությունից։ Իսկ 2022-ի հոկտեմբերի 31-ի Սոչիի արձանագրությո՞ւնը։ Իսկ 2021թ հունվարի՞նը։ Իսկ 2020թ դեկտեմբերի 18-ի՞նը։ Ո՞վ է տեսել դրանց տեքստը։ Ընդհանրապես, քա՞նի նման թուղթ կա։ Սա ի՞նչ բան է։ Նիկոլ Փաշինյանը թղթեր է ստորագրում՝ առանց ՀՀ Նախագահին ու ԱԺ-ին ներկայացնելու՞։ Չէ՞ որ դրանք վերաբերում են ՀՀ տարածքային ամբողջականությանը։ Սա դավաճանություն է։ Իսկ ՀՀ նախագահնե՞րը։ Սահմանադրությամբ նրանք են պետության գլուխը։ Իրականում և Արմեն Սարգսյանը, և Վահագն Խաչատուրյանը իրենց դրել են վարունգի տեղ. իբր թե տեղյակ չեն այդ արձանագրություններից։ Կոմֆորմիստներ։ Իսկ մի քանի, իբր թե՝ արևմտամետ  դեզերտիրներ ձվեր են նետում բելառուսական դեսպանատան ուղղությամբ։ Տղա՞ եք, ձու ունե՞ք՝ դրանք նետեք Փաշինյանի կառավարության ուղղությամբ»,- գրել է Հրանտ Բագրատյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular