ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հաց բերող» Արթուրի մահն, անշուշտ, նրան երկու անգամ կալանավորելու որոշում կայացնող քննիչների խղճին է. «Առավոտ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Քանի որ քաղաքական ուժերը և ֆեյսբուքյան խիզախ ընդդիմադիրները արդեն բոլոր հնարավոր և անհնարին քաղաքական, ինչպես նաև անձնական դիվիդենդները քաղել են Արթուր Սարգսյանի մահվանից, ես, ինչպես և խոստացել էի, կփորձեմ հանգիստ, առանց հույզերի խոսել այդ մարդու և նրա շուրջ հյուսվող լեգենդի մասին՝ հասկանալով, իհարկե, որ նույնիսկ հիմա, երբ կրքերը հանդարտվել են, կարժանանամ «համացանցային ֆիդայիների» քննադատությանը:

«Սասնա ծռեր» զինված խումբն, ըստ նախաքննության նյութերի, հարձակվել է ոստիկանական գնդի վրա, սպանել է ոստիկաններին, պատանդներ է պահել, այրել է մեքենաներ, թալանել է տարածքում առկա բանկոմատը: Այսինքն՝ ենթադրաբար, կատարել է մի շարք ծանր հանցագործություններ: Ոստիկանությունը պե՞տք է շրջափակման մեջ վերցներ այդ տարածքը: Ինձ թվում է` պարտավոր էր: Պե՞տք է հետ մղեր ցուցարարների և նրանց առաջնորդող քաղաքական գործիչների հարձակումները, որոնց նպատակն էր ճեղքել ոստիկանների օղակը և «միանալ տղերքին»: Նույնպես պարտավոր էր: Արդյո՞ք ոստիկանությունը Խորենացի փողոցում և Սարի թաղում գործում էր պրոֆեսիոնալ և օրենքի շրջանակներում: Ոչ, ոստիկանները գործում էին փնթի, հաճախ անհամաչափ և ապօրինի, ինչի մասին շատ մանրամասն գրված է Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում: Սակայն ոստիկանության աշխատանքի թերությունները չեն չեզոքացնում «Սասնա ծռերի» կատարած ենթադրյալ հանցագործությունը: (Կրկնում եմ՝ «ենթադրյալ» բառը, քանի որ, ինչպես հայտնի է, մարդկանց կարող է հանցագործ անվանել միայն դատարանը):

Արդյո՞ք վտանգ ներկայացնող օջախը շրջափակած ոստիկանները պարտավոր էին զինված խմբին ամեն օր «Դոլմամայից» ուտեստներ բերել: Կարծում եմ` ոչ: Ոստիկանները պարտավոր էին որոշակի մակարդակում պահպանել խմբի անդամների և հատկապես պատանդների կենսունակությունը, ինչը և արվում էր՝ դատելով նրանից, որ մինչև «հաց բերելը» ոչ ոք սովից չմահացավ: Արթուր Սարգսյանը, հաց բերելու նպատակով, ինչ-որ կերպ ճեղքեց շրջափակող ոստիկանական օղակը, այսինքն՝ ենթադրաբար, նույնպես խախտեց օրենքը: Արդյոք պարտադի՞ր էր որպես Արթուրի խափանման միջոց ընտրել կալանքը: Ինձ թվում է` ոչ, նա որևէ ձևով չէր կարող խոչընդոտել քննությանը:

Արթուրի մահն, անշուշտ, նրան երկու անգամ կալանավորելու որոշում կայացնող քննիչների խղճին է: Արթուրի խիզախությունը, բարությունը, ազնվությունը արժանի են գովասանքի: Բայց հերոսացնել անօրինական վարքը, դարձնել այն չափանիշ, հյուսել դրա շուրջը լեգենդներ՝ դա նշանակում է այլ օրինակներ, այլ հերոսներ, եթե ուզեք՝ այլ առասպելաբանություն չունենալ:

Հերոսն, իմ կարծիքով, նա է, ով պետության կողմից տրված զենքով կանգնած է իր պետության սահմանի առաջնագծում, ոչ թե նա, ով քշում է իր մեքենան զինված խումբը շրջափակող ոստիկանական շղթայի վրա»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular