Մեկնարկել են Ադրբեջանի և Ղազախստանի զինծառայողների համատեղ զորավարժությունները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեկնարկել է «Ոսկե արծիվ-2024» համատեղ մարտավարական–հատուկ զորավարժությունները՝ Ադրբեջանի և Ղազախստանի զինծառայողների մասնակցությամբ:
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվականները։
Ըստ տարածված տեղեկության, զորավարժության ընթացքում հիմնական ուշադրությունը դարձվել է մարտական խնդիր կատարելիս անձնակազմի մարտավարական հմտությունների կատարելագործմանը և ստորաբաժանումների մարտունակության հետագա բարձրացմանը: