Պապիկյանը շրջել է բանակային զորամիավորման տարածքում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է․
«Օգոստոսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է N բանակային զորամիավորում:
Նախարար Պապիկյանն առաջին հերթին կանգ է առել զորամիավորման շտաբում, հետևել է կորպուսի ղեկավար կազմի աշխատանքին, առանձին զորատեսակների շուրջօրյա հերթապահությանը:
Զորամիավորման հրամանատարը նախարարին մանրամասներ է զեկուցել զորամիավորման ընթացիկ աշխատանքների վերաբերյալ»: