ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Եթե քաղաքը հարմար է տեղաշարժման խնդիրներ ունեցող քաղաքացու համար, ուրեմն վստահ կարող ենք ասել, որ այն հարմար է բոլորիս համար». Տարոն Մարգարյանը՝ արաբկիրցիներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն  Մարգարյանը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակում ՀՀԿ ավագանու թեկնածուների հետ միասին նախընտրական հանդիպումներ է ունեցել  Արաբկիր  վարչական շրջանի բնակիչների հետ: Քաղաքային կառավարման գործընթացում առանձնակի կարևորելով հնի և նորի համակցումը՝ Տարոն Մարգարյանը նկատել է, որ այն լուրջ մարտահրավեր է քաղաքային իշխանությունների համար: Մասնավորապես, Երևանի գործող քաղաքապետը հատկանշել է տարբեր ժամանակներում մայրաքաղաքում կառուցված շինությունների և հանգույցների համապատասխանեցումը ժամանակակից ու մատչելի քաղաքի պահանջներին: 

«Այս տեսանկյունից անցած 4 տարիների ընթացքում մենք նախաձեռնեցինք մի շատ կարևոր ծրագիրորի նպատակն էր զարգացողմեր քաղաքը հարմար դարձնել նաև տեղաշարժման խնդիրներ ունեցող մեր բնակիչների համարԳաղտնիք չէոր դեռ խորհրդայինտարիներից այս իսկապես լուրջ խնդրին երբևէ պատշաճ ուշադրություն չէր դարձվելՄինչդեռեթե քաղաքը հարմար է  տեղաշարժման խնդիրներ ունեցող քաղաքացու համարուրեմն վստահ կարող ենք ասելոր այն հարմար է բոլորիս համարՀենց այսգիտակցումով էլ անցած 4 տարիների ընթացքում մայրաքաղաքի փողոցներում և հանրային վայրերում կառուցվեցին շուրջ 2000 թեքահարթակներԱրդեն 25 ավտոբուսներ հարմարեցված են բնակչության սակավաշարժ խմբերի համար»,- նշել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ հանրային 2 այգիներում ևս արդեն առկա են ներառական խաղահրապարակներ:Պիլոտային ծրագրով կառուցվել է նաև վերելակներով հարմարեցված մեկական վերգետնյա և ստորգետնյա անցում: Սա միայն մի մասն է կատարած այն աշխատանքի, որի նպատակը եղել է Երևանը հնարավորին հարմար դարձնել բոլոր բնակիչների համար: 

Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն  Մարգարյանն ընդգծել է, որ Հանուն մատչելի Երևանի ծրագիրը ևս ուղղված է բոլոր այն հիմնախնդիրների լուծմանը, որոնց հետ այսօր մայրաքաղաքում առնչվում են տեղաշարժման խնդիրներ ունեցող քաղաքացիները:

«Երևանը բոլորի համար պետք է հավասարապես հարմար լինի ոչ միայն ապրելու և աշխատելուայլև սովորելուհանգստանալու,շփվելու համարինչը մենք շարունակաբար ապահովում ենք նաև քաղաքային հարմարավետ կահավորանքի ավելացմամբ։ Այսշարքում են մեր բոլոր համաքաղաքացիների և մայրաքաղաքի հյուրերի կողմից շատ սիրված նորաոճ նստարաններն ու Երևանիկահավորանքի մնացած բոլոր նորաոճ պարագաները»,- նշել է Տարոն Մարգարյանը:

 Խոսելով ձեռքբերումների մասին Տարոն Մարգարյանը նկատել է, որ, անշուշտ, դրանք շատ են և, որ ամենակարևորն է, դրանք բոլոր ուղղություններով անպայման լինելու են շարունակական: Երևանի զարգացման առաջիկա 5 տարվա ծրագրում, որն այսօր թիմը ներկայացնում է բնակիչներին որպես նախընտրական ծրագիր, իր մեջ ներառել է առաջնահերթ լուծում պահանջող բոլոր այն խնդիրները, որոնք այս տարիների ընթացքում՝ հենց նրանց հետ անմիջական շփումներ ունենալով, գույքագրվել և պատրաստ է լուծման:

«Այս տարիների ընթացքում դուք շատ առիթներ ունեցա՛ք համոզվելուոր մեր թիմը դժվարություններից չի՛ խուսափում և լուծում էթե՛ առօրյա խնդիրներըև թե՛ նախաձեռնում ու հետևողականորեն լուծումներ է տալիս տասնամյակների կուտակված խնդիրներինՈւ ես վստա՛հ եմոր երևանցիներըմայիսի 14-ին իրենց վստահության քվեն կտան փորձառու և բանիմաց թիմինորպեսզի այս թիմըկարողանա շարունակել բոլոր այն ծրագրերը որոնք ուղղված են Հանու՛ն ապագայիՀանու՛ն երեխաների և Հանու՛ն մատչելիԵրևանի»,- ընդգծել է Երևանի գործող քաղաքապետը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular