ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բժիշկը՝ Արևմտյան Նեղոսի տենդի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեսյբուքյան գրառմամբ անդրադարձել է վերջին շրջանում տարածում գտած Արևմտյան Նեղոսի տենդին և դրա դեմ կանխարգելիչ միջոցառումներին։

«Հայաստանում օգոստոսի 21-ի դրությամբ հաստատվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 58 դեպք: Հոսպիտալացվել է 41 քաղաքացի, նրանց վիճակը հիմնականում միջին ծանրության է, իսկ չորս բուժառուի մոտ հիվանդությունն ավելի ծանր է ընթանում։ Հիվանդությունից արդեն իսկ գրանցվել է 1 մահ` 1938 թվականին ծնված տղամարդ, որն, ըստ աղբյուրի, ունեցել է ուղեկցող քրոնիկ հիվանդություններ:

Վարակի հավանական աղբյուր նշվում են թռչունները: Փոխանցողն է` Culex pipiens մոծակը, նշվում է, որ վիրուսը փոխանցողի օրգանիզմում փոխանցվում է սերնդե սերունդ:
Հիվանդության գաղտնի շրջանը սովորաբար 2-6 օր է, որոշ դեպքերում կարող է տևել մինչև 14 օր: Առաջին կլինիկական նշաններն են` գլխացավ, մկանացավ, ընդհանուր թուլություն, ջերմության բարձրացում, սրտխառնոց, փսխում: Տարեցները և իմունային ընկճվածությամբ անձինք ունեն վարակի նեյրոդեգեներատիվ ձևի զարգացման ավելի մեծ ռիսկ: Հիվանդությունից հետո հիմնականում զարգանում է կայուն, երկարատև հետվարակային անընկալություն:

Նշենք, որ Եվրոպայում, Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում շարունակվում են գրանցվել մարդկանց և կենդանիների մոտ Արևմտյան Նեղոսի տենդի արձանագրման նոր դեպքեր: Այսպիսով, 2024 թվականի օգոստոսի 21-ի դրությամբ Գերմանիայում գրանցվել է ձիերի մոտ Արևմտյան Նեղոսի տենդի 4 օջախ։ Երեք օջախ հայտնաբերվել է Բրանդենբուրգում, ևս մեկ օջախ հայտնաբերվել է Սաքսոնիայում։ ԱՄՆ-ում Արևմտյան Նեղոսի տենդի 2024 թվականի առաջին դեպքը գրանցվել է Միչիգանում:

Մոծակների միջոցով փոխանցվող հիվանդությունների կանխարգելման առանցքային գործիքը փոխանցողի վերահսկումն է:

Եվս մեկ անգամ հիշեցնում ենք այն կանխարգելիչ միջոցառումները, որոնք կարող եք իրականացնել ձեր տանը և շրջակայքում` մոծակների կուտակման հնարավոր վայրերը չեզոքացնելու համար:

  • Պարբերաբար չորացրեք ջուրը և սրբեք ծաղկամանների տակամանները
  • Փակեք ջրի տարաները ամուր և հերմետիկ կափարիչներով
  • Մշտապես հետևեք, որ սառնարանների, օդորակիչների, ջրի հովացուցիչների տակ գտնվող տակամանները լինեն մաքուր և չոր
  • Շրջեք կամ ծածկեք այն իրերը, որոնք կարող են ջուր կուտակել, ինչպիսիք են` տակառներն ու խորը տարաները
  • Ծածկեք ջրի բաքերի արտահոսքի խողովակները, բայց թույլ տվեք, որ ջուրը դուրս հոսի
  • Համոզվեք, որ հեղուկ պարունակող պլաստիկ կամ ցանկացած այլ նյութից պատրաստված դեն նետված տարաները պատշաճ կերպով հեռացվում են:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular