ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր մանրամասներ՝ Ռաիսիի ուղղաթիռի կործանման մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբը հերքել է Իրանի հանգուցյալ նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի կործանման պատճառների մասին լրատվամիջոցների պնդումները, հայտնել է Tasnim գործակալությունը։

Գլխավոր շտաբը Fars գործակալության տեղեկությունը կեղծիք է որակել։

Ավելի վաղ իրանական Fars գործակալությունը հայտնել էր, որ ուղղաթիռում, որում նախագահն է եղել, երկու մարդ ավելի շատ է եղել, քան թույլատրվում է անվտանգության արձանագրություններով։ Երբ օդաչուն նկատել է մառախուղը և փորձել է ուղղաթիռը բարձրացնել անհրաժեշտ բարձրության վրա, օդանավը չի ունեցել բավարար ձգողական հզորություն ու մառախուղից առաջացած սահմանափակ տեսանելիության պայմաններում բախվել է լեռանը։

Մայիսի 19-ին նախագահ Ռաիսիին, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին, տեղական իշխանությունների ներկայացուցիչներին տեղափոխող ուղղաթիռը «կոշտ վայրէջք» էր կատարել Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում, ինչի հետևանքով ուղղաթիռի անձնակազմն ու բոլոր ուղևորները մահացել էին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular