ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քարոզչական շիզոֆրենիան վտանգավոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժամանակն աընդհատ ցույց է տալիս, որ, ուզենք թե չուզենք, Նիկոլ Փաշինյանին ու իր քարոզչամեքենային առնվազն հաջողվել է այնպես ապականել քաղաքական դաշտը, հանրային տրամադրությունները, որ քաղաքական շիզոֆրենիան մեծապես տարածվել է քաղաքական ու փորձագիտական շրջանակներում։ Դրա ամենավառ օրինակը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Բաքվում «շեհիդների պուրակ» այցի հետ կապված աղմուկն էր։ Դեռ մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ իրականում Պուտինը ծաղիկներ է խոնարհել 1990 թվականին խորհրդային բանակի կողմից սպանված ադրբեջանցիների հիշատակին։ Այստեղ շատ ավելի կարևոր հանգամանք է, որ խոսքը արարողակարգային այցի մասին է։ Ավելին, այդ պուրակ թե՛ նախկինում, թե՛ վերջին տարիներին, ըստ արարողակարգի, այցելել են բոլոր երկրների, այդ թվում՝ Հայաստանն իրեն բարեկամ հռչակած Ֆրանսիայի ներկայացուցիչները։

Իսկ ինչո՞ւ են աղմկում փաշինյանական քարոզչամեքենան, ներառյալ, այսպես կոչված, «սորոսականները»: Առաջին պատճառը լրիվ հասկանալի է. ի հայտ է եկել հակառուսական տրամադրությունները խորացնելու «հիասքանչ պատճառ»: Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ, ըստ էության նման աղմուկի տակ փորձ է արվում անտեսել տալ այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանի «թեթև ձեռքով» է ստեղծվել մի վիճակ, երբ ՌԴ նախագահը Բաքու է այցելում առանց Երևան այցի: Այդ նույն Փաշինյանն էր, որ Հռոմի ստատուտի վավերացմամբ փակում էր Պուտինի ճանապարհը Երևան, Պրահայում Արցախն Ադրբեջանի անքակտելի մաս էր հռչակում, կասկածելի «խաղեր» էր տալիս Արևմուտքի հետ, Հայաստանում ձևավորում էր հակառուսական տրամադրություններ, ամեն ինչ արեց Արցախը հանձնելու և Արցախից ռուսական խաղաղապահներին դուրս բերելու համար, հիմա փորձում է ռուսներին դուրս բերել Հայաստանից ընդհանրապես: Չլինեին այս բոլոր արկածախնդրությունները, Բաքվում քննարկված թեմաները հանգիստ կարող էին քննարկվել Երևանում՝ ռուսական գազի տարանցում, սահմանազատում և սահմանագծում, «Հյուսիս-Հարավ» միջանցքի ստեղծում, ինչու չէ՝ հենց Արցախի հարց. ի վերջո, այս ամենը քննարկելու առիթներ Մոսկվան հենց Երևանի հետ ուներ, այլ ոչ Բաքվի։ Իսկ հիմա Նիկոլ Փաշինյանին ուղղակի կարող են «տեղեկացնել», թե ինչ են քննարկել... առանց Հայաստանի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular