ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


38-ամյա Վրույր Գ.-ն մահացել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ օգոստոսի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում և ոստիկանության Ախուրյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել տղամարդու դի: Գրել է «Շամշյանը»։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և մահացածը Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Վրույր Գ.-ն է:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ այսօր՝ ժամը 11:30-ի սահմաններում, Ախուրյան-Արևիկ ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում Վրույր Գ.-ի ինքնազգացողությունը վատացել է, ինչի հետևանքով ընկել է նշված տարածքում գտնվող առվակի մեջ և խեղդվել:  

Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:  

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular