ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … հիգիենիկ ներդիրներ

ՖՈՏՈ

Հիգիենիկ ներդիրները շատ հին պատմություն ունեն։ Իսկ ընդհանրապես շատ իրերի  պատմություններ սկսվել են Հին Եգիպտոսից, և ներդիրները ևս բացառություն չեն: Շատ պատմություններ կան այն մասին, թե ինչպես են այն հին ժամանակներում աղջիկները հորինում պապիրուսից տամպոններ։ Հավանաբար կարիք չկա ասելու, որ դրանք ծանր ու անհարմար էին։ Այնուամենայնիվ այդ ամենը ներկայումս համարվում է միայն առասպել և գիտնականները հակված են հավատալու, որ այն ժամանակ աղջիկները ներքնազգեստին բամբակե ներդիրներ էին ամրացնում, որոնք օգտագործելուց հետո լվանում էին։ Հռոմում, օրինակ, մամուռը, բուրդը, խոտը և նույնիսկ կենդանիների կաշին էին օգտագործում որպես նման ներդիրներ։

Իսկ Ճապոնիայում և Չինաստանում, որտեղ հիգիենայի խնդիրները միշտ էլ եղել են ամենաբարձր մակարդակով աղջիկներն օգտագործում էին մեկանգամյա օգտագործման ներդիրներ, որոնք իրականում թղթե անձեռոցիկներ էին՝ ծալված ծրարի ձևով և գոտուն ամրացված հատուկ ժապավենով:

Դեռևս 19-րդ դարի կեսերին արդյունաբերության զարգացումը հանգեցրեց նրան, որ բազմաթիվ հիգիենիկ ապրանքների արտադրություն սկսվեց։ Բայց դա չազդեց կանանց համար հատուկ ապրանքների վրա: Պատճառն այն էր, որ ոչ ոք չգիտեր, թե ինչպես դրանք վաճառել, քանի որ հասարակության մեջ ընդունված չէր խոսել կանանց ֆիզիոլոգիայի մասին, ինչը նշանակում էր, որ անհնար էր գովազդել նման արտադրանքը:

Հիգիենիկ ներդիրներ վաճառելու առաջին պաշտոնական փորձն արվել է 1895 թվականին։ Լոնդոնի հանրախանութներից մեկում հայտնվել էին գերմանական Hartmann ընկերության «հիգիենիկ անձեռոցիկները»։ 1896 թվականին էլ Johnson & Johnson-ը ԱՄՆ-ի շուկա ներկայացրեց «Լիսթերի ներդիրներ» կոչվող արտադրանքը: Օգտագործվել էր Բրիտանացի վիրաբույժ Ջոզեֆ Լիսթերի անունը, ով ամբողջ աշխարհի բժիշկներին սովորեցրել էր ստերիլիզացնել գործիքները։

Բայց նման կենսական անհրաժեշտության ապրանքների վաճառքի փորձը չտվեց ակնկալվող էֆեկտ և բավականին գաղջ ընդունվեց թիրախային լսարանի կողմից, հավանաբար դեր  խաղաց կանացի համեստությունը։

Հիգիենիկ ներդիրների ոլորտում իսկական առաջընթաց կատարվեց Առաջին համաշխարհային պատերազմից հետո: Պատերազմի ժամանակ Kimberly-Clark ընկերությունը սկսել էր արտադրել կրաֆտ՝ գոֆրա թղթի վրա հիմնված վիրակապներ։ Այդ նոր նյութը պատրաստվում էր փայտի ցելյուլոզայից, որն ավելի էժան էր, քան բամբակը և ուներ բարձր հիդրոսկոպիկ հատկություններ:

Պատերազմի ավարտին վիրակապերի պահանջարկը կտրուկ ընկավ, և ընկերությունը սկսեց նոր շուկաներ փնտրել։ Հենց այդ պահին էլ ընկերության գրասենյակ հասավ բուժքույրերի մի նամակ, որտեղ նրանք շնորհակալություն էին հայտնում ընկերության որակյալ արտադրանքի՝ վիրակապերի համար: Կանայք նաև գրել էին, որ դրանք օգտագործում են հիգիենիկ նպատակներով և շատ գոհ են արդյունքներից։

Դա հուսադրող էր, բայց արդեն կար Hartmann-ի և Johnson & Johnson-ի տխուր փորձերը, որոնք միայն կորուստներ ունեցան նոր արտադրանքից: Այդուհանդերձ, Kimberly-Clark-ը որոշեց ռիսկի դիմել և անցյալ դարի 30-ականներին սկսեց արտադրել առեղծվածային Kotex անվանումով հիգիենիկ ներդիրները։

Կոտեքս անունը կազմվել է «բամբակ» և «հյուսվածք» բառերից և դարձավ ծածկագիր կանանց խոսակցություններում: Այդ մեկանգամյա օգտագործման ներդիրները մեծ քայլ էին առաջ, քանի որ շատ հարմար էին, մարմնին ամրացնելու կարիք չունեին։

Նոր արտադրանքն արագ սկսեց ժողովրդականություն ձեռք բերել: Դրան մեծապես նպաստեց այն փաստը, որ կանայք ակտիվացել էին Առաջին համաշխարհային պատերազմից հետո, զբաղվում էին հասարակական գործունեությամբ և գիտությամբ, աշխատում էին ձեռնարկություններում և շատ էին ճանապարհորդում։ Kotex-ը հիանալի լուծեց նրանց խնդիրները, և ապրանքանիշը ծաղկեց:

Առանձին արժե խոսել ԽՍՀՄ-ի մասին, քանի որ մենք այնտեղից ենք: Մինչև 1980-ական թվականները ԽՍՀՄ-ում ընդհանրապես անհնար էր հիգիենիկ ներդիրներ գտնել։ Այնուհետև 90-ականների սկզբին դրանք սկսեցին հայտնվել և կոչվում էին «հիգիենիկ միջոցներ», այսինքն ամբողջությամբ կրկնօրինակվում էր 30-ականներ ԱՄՆ-ի իրավիճակը։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular