ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փորձագետ. Պուտինի այցը Բաքու արտացոլում է Անդրկովկասում նոր աշխարհաքաղաքական իրողությունները»   

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկօրյա պետական այցով այցելել է Բաքու։ Պուտինն ու Ալիևը բանակցություններ են վարել նեղ և ընդլայնված կազմով, ինչպես նաև ստորագրել են մի շարք փաստաթղթեր, գրում է infoya.ru-ն։

Մոսկվայի մշակույթի պետական ինստիտուտի պրոֆեսոր Միխայիլ Սմոլինի կարծիքով Ադրբեջանի որպես Կովկասում Ռուսաստանում գլխավոր դաշնակցի մասին խոսելը վաղաժամ է, «պարզապես ստեղծվել է մի իրավիճակ, երբ հարևան հայկական պետությունում իշխանության են արևմտամետ ուժերը, որոնք լիովին փչացրել են հարաբերությունները Ռուսաստանի հետ»:

«Բացի այդ, տարածաշրջանում տեղի է  ունեցել ուժերի հավասարակշռության փոփոխություն, Հայաստանը կորցրել է Ղարաբաղը, իսկ Ադրբեջանը վերելք է ապրում: Ուստի Ռուսաստանին անհրաժեշտ է սերտ կապեր հաստատել Ադրբեջանի հետ։ Այդ առումով երկրների միջև միշտ էլ եղել է լավ առևտուր, շփումներ ռազմական ոլորտում, նախագծեր էներգետիկ ոլորտում։ Այդ առումով Վլադիմիր Պուտինի այցն Ադրբեջան հարգանքի տուրք է Անդրկովկասի այդ հատվածում ստեղծված իրավիճակին։ Եթե Հայաստանը որոշել է ընտրել արևմտյան դաշնակիցներին, ապա Ռուսաստանը պետք է, եթե անգամ չանցնի Ադրբեջանի կողմը, ապա գոնե կարգավորի հարաբերությունները, որոնք լարված էին այն ժամանակ, երբ Հայաստանն էր Կրեմլի ռազմավարական գործընկերը։ Բացի այդ, Ադրբեջանը Թուրքիայի դաշնակիցն է, իսկ Ռուսաստանը Թուրքիայի հետ նորմալ հարաբերությունների հեռանկարներ ունի։ Միևնույն ժամանակ, չպետք է չափազանցնել, թե իբր Ռուսաստանը նոր ռազմավարական գործընկեր է ընտրել Անդրկովկասում, այս ամենը բավականին հեռու է դրանից, մանավանդ, որ մնում են հույսեր, որ Հայաստանը երկար չի մնա արևմտյան ազդեցության տակ, կլինի իշխանություն և Ռուսաստան-Հայաստանի հարաբերությունները կբարելավվեն»,- ասել է պրոֆեսորը։

Փորձագետի կարծիքով Բաքվի համար Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելու շահագրգռվածությունն այն է, որ Ադրբեջանը ցանկանում է զարգացնել տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ, քանի որ երկրներն ունեն շատ լավ առևտրային հաշվեկշիռ, բացի այդ առկա է ադրբեջանական հսկայական սփյուռք Ռուսաստանի տարածքում։

«Ռուսաստանում կամ Ռուսաստանի հետ առևտրով շատ ադրբեջանցիներ են լավ գումարներ վաստակում։ Եվ այդ առումով խնդիրներ չկան, և Ադրբեջանը կցանկանար շարունակել լավ հարաբերություններ պահպանել։ Բայց այլ հարց է այն, որ եթե Ադրբեջանի ախորժակը չսահմանափակվի միայն Լեռնային Ղարաբաղի տարածքով և հնարավոր չլինի ամբողջությամբ լուծել այդ հարցը Հայաստանի հետ, և եթե Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունը շարունակի դեր խաղալ տարածաշրջանում, ապա մեծ չի լինի Ռուսաստանի և Ադրբեջանի բարեկամության հավանականությունը»,- եզրափակել է պրոֆեսոր Միխայիլ Սմոլինը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular