ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի քաղաքական գործիչները սպասում են․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Այս տարվա հունվարին ձեւավորված՝ Արցախի հարցով միջազգային հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանը եւ հանձնախմբի անդամներն ավարտել են հանձնախմբի երկրորդ շրջափուլի հանդիպումները եւ, ըստ տեղեկությունների, մի քանի օր է՝ Հայաստանում են։ Արցախի քաղաքական գործիչները սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը, ով այս անգամ էլ կարեւոր հանդիպումներ է ունեցել հիմնականում Շվեյցարիայում։ Նախորդ անգամ՝ ամիսներ առաջ նույնպես Օսկանյանն արտերկրում էր եւ տասնյակ հանդիպումներ էր ունեցել հայազգի եւ եվրոպացի քաղաքական տարբեր գործիչների, միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի։

Հանձնախումբը, հիշեցնենք, ստեղծվել է Արցախի խորհրդարանի կողմից, կոչված է զբաղվելու Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության եւ այլ իրավունքների պաշտպանության հարցերով։ Այս շրջագայությունն արդեն որոշակիություն կհաղորդի, թե կա՞ն արդյոք շանսեր՝ Արցախ վերադառնալու առումով, թե՞ զուր ճիգեր են գործադրվում։ Տեղեկացանք նաեւ, որ Արցախի ինստիտուտների շարունակականությունն ապահովելու նպատակով Արցախի քաղաքական գործիչները քննարկում են իրավաբանների մասնագիտական խումբ ձեւավորելու հարցը, որոնք այս իմաստով լուծումներ կառաջարկեն, որպեսզի, եթե հնարավոր չլինի եկող տարի համապետական ընտրություններով նոր խորհրդարան ձեւավորել, ապա խորհրդարանի լիազորությունները երկարաձգելու հնարավորություն ընձեռվի՝ հենց օրենսդիրների որոշմամբ։

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular