ԱՄՆ-ն Ուկրաինայի հետ քննարկում է Կուրսկի շրջանում նրա գրոհի երկարաժամկետ նպատակները․ Պենտագոն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎաշինգտոնը Կիևի հետ քննարկում է Ուկրաինայի Զինված ուժերի Կուրսկի շրջան ներխուժման երկարաժամկետ նպատակները։
Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Սակայն, երբ խոսքը վերաբերում է այստեղ նրանց երկարաժամկետ նպատակներին, մենք դեռ քննարկում ենք դա նրանց հետ», - ասել է Պենտագոնի պաշտոնյան՝ նկատի ունենալով ամերիկյան իշխանությունների և Կիևի շփումները՝ կապված Ուկրաինայի Զինված ուժերի Կուրսկի շրջան ներխուժման հետ: