ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տուգանել է Սուրեն Պապիկյանին

ԻՐԱՎՈՒՆՔ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) տուգանել է պաշտպանության նախարար, ՔՊ վարչության նախկին նախագահ Սուրեն Պապիկյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2022-ի ֆինանսական միջոցներից մոտ 11 միլիոն դրամի կանխիկ գործարքներ իրականացնելու համար։ Գրում է Սիվիլնեթը։

ուդիտը խոշոր խախտումներ էր հայտնաբերել ՔՊ-ի 2022-ի ֆինանսական հաշվետվությունում։ Այդ խախտումներից մեկը մոտ 11,4 միլիոն դրամի գործարքների էր վերաբերում, որն իրականացվել էր կանխիկ, մինչդեռ կուսակցությունների մասին օրենքը սահմանում է՝ կուսակցության բոլոր գործառնությունները պետք է լինեն անկանխիկ։ Այս և մի շարք այլ էական խախտումների համար կուսակցության տարեկան հաշվետվության աուդիտը բացասական եզրակացությամբ էր ստացվել։

ԿԿՀ-ն դիմել է «Քաղաքացիական պայմանագրին»՝ կուսակցության բոլոր բանկային հաշիվների քաղվածքները ստանալու համար, որոնք տրամադրվել են։ Բացի այդ, հարուցված վարույթի շրջանակում Սուրեն Պապիկյանը հրավիրվել է կուսակցության կողմից դրամական վճարումներն անկանխիկ չկատարելու զանցանքի վարույթի քննարկմանը, որին Պապիկյանը չի մասնակցել։

Ըստ ԿԿՀ-ի՝ «Քաղաքացիական պայմանագրի» 11,4 միլիոն դրամը կանխիկացվել է բանկոմատների միջոցով, իսկ կուսակցության քաղվածքների ուսումնասիրությունը հանձնաժողովին թույլ չի տվել տվյալներ ստանալու, որ կանխիկացված գումարը նորից մուտք է եղել ՔՊ-ի հաշիվներ։ ԿԿՀ-ի համապատասխան որոշումից նաև հետևում է, որ հանձնաժողովը այդպես էլ չի կարողացել պարզել՝ ի վերջո ո՞ւր է ուղղվել ՔՊ-ի գումարներից կանխիկացված 11,4 միլիոնը, այդ գումարը ի՞նչ նպատակների է ծառայեցվել և/կամ ինչ ապրանքների ձեռքբերման համար է կանխիկացվել։

ԿԿՀ-ն էական է համարել այն, որ նման իրավախախտումը իրենց վերապահելուց հետո այսպիսի արարք հայտնաբերվել ու վարույթի մասնակցին ծանուցում է ուղարկվել առաջին անգամ։ Հաշվի առնելով, որ 2022-ին ՔՊ-ի վարչության նախագահը Սուրեն Պապիկյանն էր, ԿԿՀ-ն նրան տուգանել է 100 000 դրամով։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular