ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի մշակութային ժառանգության պահպանությանը․ Ժաննա Անդրեասյանի և դեսպան Քվինի այցը Երերույք

ՄՇԱԿՈՒՅԹ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար ժաննա Անդրեասյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը պաշտոնատար անձանց, Շիրակի մարզի և Անիպեմզա բնակավայրի ներկայացուցիչների հետ այցելել են Երերույքի պատմական բազիլիկ տաճար, որտեղ ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի կողմից տրված 175․000 ԱՄՆ դոլար դրամաշնորհով իրականացվում են կոնսերվացման աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Այցն ընդգծում էր Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգության պահպանությանն ու վերականգնմանն աջակցելու Միացյալ Նահանգների հանձնառությունը։

Նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է ցուցաբերվող աջակցությունը, որը հնարավորություն է ընձեռում պահպանելու Հայաստանի մշակութային ժառանգության եզակի կառույցներից մեկը՝ Երերույքի տաճարը, որն ընդգրկված է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության նախնական ցանկում:

«Վերաիմաստավորված միջավայրում ներկայացնելով Հայաստանի հազարամյակների մշակույթը, պատմությունը, ճարտարապետությունը և արվեստը՝ հնարավորություն կունենանք այստեղ կազմակերպելու կրթական ծրագրեր, որոնք, անկասկած, նպաստելու են պատանիների և երիտասարդների զարգացմանը և մեր մշակութային ժառանգության հանրահռչակմանը: Կարևորում եմ նաև Լեռնային Ղարաբաղի ձեռագրերի պահպանության աջակցության ծրագիրը, որը նախատեսվում է իրականացնել «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի հետ համատեղ: Վստահ եմ, որ սերտ և արդյունավետ համագործակցությունը կլինի շարունակական»,- նշել է նախարարը՝ շնորհակալություն հայտնելով ԱՄՆ դեսպանատանը:

«Մշակութային պահպանության ոլորտում մեր համագործակցությունը խոսում է մեր երկու պետությունների միջև ամուր փոխգործակցության մասին։ Միասին մենք պահպանում ենք պատմությունը և նպաստում փոխադարձ ըմբռնման և հարգանքի ձևավորմանը»,- ասել է դեսպան Քվինը։

Երերույքի հինավուրց բազիլիկ տաճարը հիմնվել է 4-5-րդ դարերում և Հայաստանի վաղ քրիստոնեական շրջանի պատմական նշանակության եզակի կոթող է։ Հուշարձանի պահպանության հարցում մարտահրավերներ են եղել` պայմանավորված թե՛ բնական, թե՛ մարդկային գործոններով, և այսօր հուշարձանի պահպանությունն առանցքային է Հայաստանի մշակութային ժառանգությունը հետագա սերունդներին փոխանցելու համար։

Երերույքում դեսպան Քվինը հայտարարել է ԱՄՆ դեսպանի մշակութային պահպանության հիմնադրամի նոր ծրագրի մասին, որով 74․000 ԱՄՆ դոլար է տրամադրվում Մատենադարանին՝ Լեռնային Ղարաբաղի հինավուրց հայկական վանքերում ստեղծված հազվագյուտ ձեռագրերի և արխիվային փաստաթղթերի պահպանության նպատակով։

ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի ֆինանսավորմամբ Հայաստանում 2005 թ․ սկսած իրականացվել է մշակութային պահպանության 15 ծրագիր, որոնց ուղղվել է, ընդհանուր առմամբ, 1․6 միլիոն ԱՄՆ դոլար։

Երերույքի ծրագրով նախատեսված են պատերի ամրացումներ, քայքայված քարերի փոխարինում, ջրահեռացման համակարգի ապահովում, հուշարձանի տարածքի բարեկարգում (նախապատրաստում՝ որպես առկա մոնումենտալ քարերի ցուցադրավայր)։

Հիմնադրամի ֆինանսավորմամբ Հայաստանում վերջերս իրականացված ծրագրերից են Սանահին վանական համալիրի պահպանության աշխատանքները Լոռու մարզում, Մեղրու Սբ Հովհաննես եկեղեցու վտանգված որմնանկարների վերականգնումը Սյունիքի մարզում և Արենի 1 քարանձավի պահպանությունը Վայոց ձորի մարզում։

Հարկ է նշել, որ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության ուղղությամբ պետության ուշադրությունը նկատելիորեն ավելացել է. 2024 թ․ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության համար տրամադրվել է մոտ 1 միլիարդ 159 միլիոն դրամ ՀՀ դրամ, որը մոտ երկու անգամ ավելի է նախորդ տարվա հատկացման համեմատ և մոտ 5-6 անգամ ավելի՝ դրան նախորդող տարիների համեմատ։ Այս պահին նախարարության պատվերով վերականգնման և նորոգման աշխատանքներ են կատարվում Արագածոտնի մարզի Փարպիի Ծիրանավոր եկեղեցում, Ագարակ պատմահնագիտական արգելոցում, Արմավիրի մարզի Այգեշատի Թարգմանչաց եկեղեցում, Լոռու մարզի Ամրակիցի Սբ Նիկոլայ հրաշագործ եկեղեցում, Լոռի բերդում (պարիսպներ, բաղնիքներ, պարսպապատ), Հաղպատի վանքում և այլն։ Շուտով կմեկնարկեն նաև Տավուշի մարզի Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցու և Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցի վերականգնման աշխատանքները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular