ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


9 պատմամշակութային օբյեկտ ստացել է նորահայտ հուշարձանի կարգավիճակ

ՄՇԱԿՈՒՅԹ

Տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա երրորդ նիստը, որի ընթացքում քննարկվել են Երևան քաղաքում և Կոտայքի մարզում գտնվող 9 պատմամշակութային օբյեկտերին նորահայտ հուշարձանի կարգավիճակ տալու հարցերը։ Քննարկված բոլոր օբյեկտները հանձնաժողովի դրական եզրակացությամբ ստացել են նորահայտ հուշարձանի կարգավիճակ։

Երևան քաղաքի տեղական նշանակության նորահայտ հուշարձաններն են Կենտրոն վարչական շրջանի Աբովյան փող․ 36 (1950-ական թթ.), Աբովյան փող․ 39-41 (1950-ական թթ.), Բաղրամյան պող․ 1 (Մոսկովյան փող․ 20) (1945 թ.) բնակելի շենքերը, Նորք-Մարաշ վարչական շրջանի Ս․ Խանզադյան փող․ 60 (19-րդ դ․), Ս․ Խանզադյան փող․ 94 (19-րդ դ․ վերջ- 20-րդ դ․ սկիզբ), Ս․ Խանզադյան փող․ 100 (19-րդ դ․ վերջ-20-րդ դ․ սկիզբ) հասցեների բնակելի տները։

Կոտայքի մարզի Արզական գյուղի Ամրոցը (Ք․ ա․ 2-1-ին) և Քարաշամբ գյուղի Ամրոցը (Ք․ ա․ 2-1-ին) ստացել են հանրապետական նշանակության հուշարձանների կարգավիճակ, իսկ Քարաշամբ գյուղի գերեզմանոցին տրվել է Կոտայքի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված Սբ. Գևորգ եկեղեցու (պետ․ ցուցիչ՝ 6․66․1․2)՝ տեղական նշանակության ենթահուշարձանի կարգավիճակ։

Հանրապետության տարբեր մարզերում գտնվող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանական գոտիների քննարկված նախագծերից են Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում գտնվող «Ավանի հյուսիսային գերեզմանոց» 10-19-րդ դդ. և «Բնակատեղի» մ.թ.ա. 6-րդ դ.- մ.թ.ա. 2-րդ դ. (պետ. ցուցիչ՝ 1.2.2), Նորք-Մարաշ վարչական շրջանի Հին Նորք թաղամասը, 19-րդ դ. վերջ-20-րդ դ. սկիզբ, Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Եկեղեցական համալիր Թալինի Կաթողիկե, 4-20-րդ դդ., Եկեղեցի Սբ. Աստվածածին, 613-615 թթ. (պետ․ ցուցիչ՝ 2.3.4, 2.3.5) հուշարձանների պահպանական գոտիների նախագծերը։ Միաժամանակ, քննարկվել են նաև նորահայտ հուշարձանների կարգավիճակ ստացած Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղի Ամրոցի (Ք․ա․ 2-1-ին հազ․) և Արզական գյուղի Ամրոցի (Ք․ ա․ 2-1-ին հազ․) պահպանական գոտիների նախագծերը։

Ներկայացված նախագծերը հանձնաժողովի կողմից համարվել են ընդունելի և, ըստ սահմանված կարգի, համայնքների ղեկավարների և տարածքային կառավարման պետական մարմինների հետ համաձայնեցվելուց հետո կհաստատվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular