ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինի այցից հետո Հայաստանը զգուշացումներ է ստանում Մոսկվայից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Բաքու այցից հետո սպասելի էր, որ Մոսկվայից դեղին քարտեր են ցույց տալու ՀՀ իշխանություններին։ Ամրապնդելով իր ներկայությունը տարածաշրջանում, այն էլ՝ Ադրբեջանի միջոցով, Ռուսաստանը կոշտ է արձագանքելու ՀՀ իշխանությունների քայլերին։ ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը հայտարարել է, թե Ռուսաստանը հուսով է, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից չի հրաժարվի ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատճառով, որոնք միայն ներդրումներ և «լուսավոր ապագա» են խոստանում, իսկ թե ինչ է ստացվում դրանից, բոլորը շատ լավ գիտեն։

«Մոսկվայի և Երևանի հարաբերությունները ԵԱՏՄ շրջանակում հիմնված են փոխշահավետ համագործակցության վրա։ Ակնհայտը դիտարկելու համար պետք չէ տնտեսության կամ քաղաքականության ոլորտի փորձագետ լինել. մեծ մասամբ հենց դրա շնորհիվ է, որ Հայաստանում տնտեսական աճի տեմպերը տպավորիչ դրական դինամիկա են ցուցադրում, ինչով քչերը կարող են պարծենալ»,– ասել է նա:

Մեկնաբանելով ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ մերձենալու հայաստանյան ձգտումը՝ դիվանագետն ընդգծել է, որ Հայաստանն ընկել է ներդրումներ ու տեխնոլոգիաներ խոստացող Արևմուտքի ծուղակը։

Երեկ էլ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էր բաց տեքստով Երևանին մեղադրել Սյունիքով անցնող հաղորդակցությունների հարցով պայմանավորվածությունները «սաբոտաժի» ենթարկելու մեջ՝ նշելով, թե այն դժվար է հասկանալ:

«Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը և կոմունիկացիաների ապաշրջափակմանը։ Ցավոք, ինչ վերաբերում է Հայաստանի Սյունիքի մարզով անցնող կոմունիկացիաներին, հենց հայկական ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում համաձայնությունը, որի տակ կա վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը։ Դժվար է հասկանալ նման դիրքորոշման իմաստը», - ասել էր Լավրովը։

Հայաստանի նկատմամբ ռուսական ճնշումների մեջ առաջնային գործիքներից մեկն էլ տնտեսականն է։ Եվ հենց այսօր հայտնի է դարձել, որ ռուսական կողմը քայլեր է ձեռնարկում դեպի ՌԴ Հայաստանի արտահանման առաջնային կետերից մեկի՝ կոնյակի դեմ։  «Անտիկոնտրաֆակտ» ասոցիացիայի և Ռուսաստանի կոնյակ, սպիրտ և ալկոհոլային խմիչք արտադրողների միության համատեղ հետազոտության մեջ ասվում է, թե ռուսական խանութներում վաճառվող հայկական կոնյակների գրեթե 90 %-ն անվտանգ չեն, իսկ արտադրանքի մոտ կեսը պարունակում է ոչ խաղողի սպիրտ: Պնդում են, թե ուսումնասիրության համար ձեռք է բերվել հայկական 10 խոշորագույն արտադրողների ավելի քան 20 ապրանքային նշանի 200 նմուշ:

Արտադրանքը ձեռք է բերվել Ռուսաստանի տարբեր առևտրային ցանցերից և ուղարկվել է Գարեջրի, ոչ ալկոհոլային և գինու արդյունաբերության համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի անկախ լաբորատորիա: Թեստավորման արդյունքներով խախտումներ են հայտնաբերվել 177 նմուշներում, ինչը կազմում է ընդհանուրի 89 %-ը: Արտադրանքի գրեթե կեսում հայտնաբերվել է ոչ խաղողի սպիրտ, ինչը հակասում է կոնյակի չափանիշներին։ Միայն 23 նմուշ է լիովին համապատասխանել նորմերին և Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը:

Ըստ էության, կոնյակի արտահանման դեմ առաջիկայում կարող են խնդիրներ ծագել, և հարցն ամենևին էլ տնտեսական կամ սանիտարական չէ։ Պատժամիջոցները, սովորաբար, պայմանավորված են քաղաքական գործոններով։ 

Արմինե Միքայելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular