ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սենատոր Ցեկով. Հայաստանում կան մարդիկ, ովքեր իրենց սխալները գցում են Ռուսաստանի վրա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դաշնային խորհրդի միջազգային կոմիտեի անդամ Սերգեյ Ցեկովը NEWS.ru-ի հետ զրույցում դատապարտել է Հայաստանում պատմության հակառուսական դասագրքերի հայտնվելը։ Սենատորն ընդգծել է, որ այնտեղ կան մարդիկ, ովքեր փորձում են իրենց սխալները գցել Ռուսաստանի վրա։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, տեղի շատ բնակիչներ կցանկանային, որ երկու պետությունների միջև լավ հարաբերություններ պահպանվեն։

«Բոլոր ժամանակներում նպատակը Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ պահպանելն է եղել, և դրա շնորհիվ Հայաստանը դարձավ պետություն։ Մեր շնորհիվ Հայաստանը դարձավ պետություն, բայց կան չարացած մարդիկ, ովքեր իրենց սխալները գցում են Ռուսաստանի ուսերին»,- բացատրել է Ցեկովը։

Սենատորը նշել է, որ Հայաստանի ղեկավարությունն արևմտյան քարոզչության ազդեցության տակ է։ Եվ դա զարմանալի է, քանի որ, նրա կարծիքով, նման պաշտոններ զբաղեցնող մարդիկ պետք է ամեն ինչ լավ հաշվարկեն։ Ցեկովը միամիտ է անվանել Հայաստանի հույսն ամերիկացիների վրա, և նաև ուշադրության է հրավիրել այն փաստի վրա, որ «հայ երիտասարդության գլուխները» փորձում են շրջվել Ռուսաստանից այլ ուղղությամբ։

«Երկրի նոր ղեկավարներն ու այդ դասագրքերի հեղինակները բոլորն անցնող-գնացող մարդիկ են։ Ամեն ինչ կվերադառնա նորմային, չնայած Հայաստանը շարունակում է վատթարացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Հիմա նրանք կարող են ուշադրություն դարձնել Վրաստանի վրա և հասկանալ, որ Ռուսաստանն այն երկիրն է, որը կարող է աջակցել, որի հետ կարելի է նորմալ տնտեսական հարաբերություններ կառուցել չպարտադրելով արևմտյան գաղափարախոսությունը»,- եզրափակել է սենատորը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular