ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոյեմբերյանի տարածքում Վերին Աքսիպար և Բաղանիս-Այրում գյուղերը հայերի կողմից գրավելուց հետո տարածք են բերվել ադրբեջանական զորքեր․ պատմության այս օրը (20 օգոստոս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Էստոնիա՝ Անկախությունը վերականգնելու օր, Սենեգալ՝ Անկախության օր, Հունգարիա՝ Հունգարիայի պետության ստեղծող Սուրբ Իշտվանի օր, Մարոկկո՝ Հեղափոխության օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1876- Թուրքիայում սուլթան Աբդուլ Համիդի հրամանով կազմակերպվել են հայերի կոտորածներ։

1886– ծնվել է նշանավոր ֆիզիոլոգ Տիգրան Մուշեղյանը։

1900– ծնվել է նկարիչ, 20-րդ դարի ռեալիստական արվեստի խոշոր ներկայացուցիչ Գրիգոր Շլդյանը։

1950– ծնվել է ճանաչված ռեժիսոր, մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցը։

1951 —ԽՍՀՄ-ում ստեղծվել է ԴՕՍԱԱՖ-ը (բանակի, ավիացիայի և նավատորմի կամավորական միավորումը)։

1974-վախճանվել է գրող, սփյուռքահայ գրականության հիմնադիրներից մեկը հանդիսացող Շահան Շահնուրը (Արմեն Լյուբեն)։

1990-Նոյեմբերյանի տարածքում Վերին Աքսիպար և Բաղանիս-Այրում գյուղերը հայերի կողմից գրավելուց հետո տարածք են բերվել ադրբեջանական զորքեր՝ ուղղաթիռներով և զենիթային համակարգերով։

1992-Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Մարտակերտի շրջանում ընթացող մարտերի ժամանակ խփվել է ադրբեջանական МиГ-25ПД կործանիչ, որի օդաչուն կատապուլտի է ենթարկվել և գերի ընկել, պարզվել է, որ օդաչուն վարձկան է՝ Յուրի Բելիչենկո ազգանվամբ։

2002- Շիրակի մարզային իշխանությունները միջոցառումներ են ձեռնարկել տեղայնացնելու մարզի երեք գյուղերում գրանցված դաբաղի բռնկումները: Այդ վիրուսային հիվանդությամբ վարակվել էր արդեն շուրջ 300 անասուն:

2007- Հայաստանում առաջին անգամ սկսվել է «Ջենամ» եվրոպական և ազգային աստղագիտական միացյալ համաժողովը:

2007– վախճանվել է նշանավոր նկարիչ Էդուարդ Իսաբեկյանը:

2008- վախճանվել է մաթեմատիկոս Սերգեյ Մերգելյանը, որը ԽՍՀՄ պատմության մեջ ամենաերիտասարդ գիտությունների դոկտորն է, և կանգնած է եղել Հայաստանի հաշվողական տեխնիկայի զարգացման ակունքներում։

2008-Հայաuտանի կառավարությանն առընթեր Մաքսային պետական կոմիտեն և կառավարությանն առընթեր Հարկային պետական ծառայությունը միաձուլման ձևով վերակազմակերպվել են կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի, որի նախագահ է նշանակվել Գագիկ Խաչատրյանը:

2010- Երևանում ստորագրվել է Հայաստանում ռուսաստանյան ռազմաբազայի տեղակայման ժամկետի երկարաձգման մասին արձանագրություն:

2020-Ի պաշտպանություն Ամուլսարի  ջերմուկցիներն ու հարակից համայնքների բնակիչները հերթական ավտոերթն են նախաձեռնել դեպի Երևան։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

636– ավարտվել է վեց օր տևած Յարմուք գետի ճակատամարտը մուսուլման արաբների և Բյուզանդական կայսրության միջև, որն ավարտվել է Խալիդ իբն ալ-Վալադի արաբական բանակի լիակատար հաղթանակով և պատճառ է դարձել Բյուզանդական կայսրության կողմից Պաղեստինը և Երուսաղեմը կորցնելու։

1206 —Լատինական կայսրության կայսր է թագադրվել Հենրիխ 1-ին Ֆլանդրիացին։

1619 —հոլլանդական նավը Ամերիկա է հասցրել առաջին 20 աֆրիկացի նեգրերին, որոնք վաճառվել են ստրկության Ջեյմսթաունում։

1648 —երեսունամյա պատերազմի ընթացքում տեղի է ունեցել Լանսի ճակատամարտը ֆրանսիական և իսպանական բանակների միջև։

1794-Ամերիկայում ամերկացի վերաբնակիչների և հնդկական ցեղերի միության միջև տեղի է ունեցել ճակատամարտ, որը հայտնի  է որպես «ճակատամարտը տապալված ծառերի մոտ»։

-սկսվել է Կոստյուշկոյի Մեծ լեհական ապստամբությունը։

1823 —վախճանվել է գերմանացի հրատարակիչ, հայտնի հանրագիտարանի հիմնադիր Ֆրիդրիխ Առնոլդ Բրոկհաուզը։

1828 – Փարիզի Թագավորական երաժշտական ակադեմիայում տեղի է ունեցել իտալացի երգահան Ջոակինո Ռոսսինիի «Կոմս Օրի» երգիծական օպերայի պրեմիերան։

1868 —ԱՄՆ-ում պաշտոնապես հայտարարել են Հարավի և Հյուսիսի պատերազմի ավարտը։

1890 – ծնվել է ամերիկացի սարսափ ժանրի գրող Հովարդ Ֆիլիպս Լավքրաֆտը։

1896 —արտոնագրվել է համար հավաքելու սկավառակային կառուցվածքով հեռախոսը։

1897 —Ռոնալդ Ռոսսը հայտնաբերել է մալարիայի հարուցիչը։

1912 —Թոմաս Էդիսոնն արտոնագրել է ֆոնոգրաֆը և էլեկտրական մարտկոցը։

1912 —վախճանվել է բրիտանացի քարոզիչ Ուիլյամ Բուտը, որը հանդիսանում է Փրկության բանակի ստեղծողը և այդ կազմակերպության առաջին գեներալը։

1925- բացվել է Հռոմի մետրոյի առաջին գիծը:

1935 – ծնվել է ամերիկացի ֆիզիկոս, գրող և քաղաքական գործիչ Ռոն Փոլը։

1939 —Խալխին-գոլ գետի շրջանում սկսվել է խորհրդա-մոնղոլական բանակի կողմից ճապոնացիների ջախջախման օպերացիան։

1940- Մեխիկոյում մահափորձ է իրականացվել Լև Տրոցկու նկատմամբ, որը մահացու վիրավորվել է և վախճանվել հաջորդ օրը։

1941- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նահանջող խորհրդային զորքերը պայթեցրել են Դնեպրո ԳէՍ-ը:

1941 —ծնվել է Հարավսլավիայի նախագահ Սլոբոդան Միլոշևիչը։

1944 —ծնվել է հնդիկ քաղաքական գործիչ, Հնդկաստանի վարչապետ Ռաջիվ Գանդին։

1953 —ԽՍՀՄ-ը հայտարարել է, որ իրականացրել է ջրածնային ռումբի հաջողված փորձարկում։

1960– Սենեգալն անկախացել է Ֆրանսիայից։

1968 —սկսվել է «Դանուբ» օպերացիան, Վարշավյան պայմանագրի երկրների բանակները մտցվել են Չեխոսլովակիա, որով իսկ ավարտվել են այնտեղ սկսված բարեփոխումները։

1974-ծնվել է իսրայելցի ջութակահար Մաքսիմ Վենգերովը։

1988– պաշտոնապես ավարտվել է իրանա-իրաքյան պատերազմը:

1991– Էստոնիան հայտարարել է իրեն անկախ ԽՍՀՄ-ից։

2015 —վախճանվել է ԽՍՀՄ թատրոնի և կինոյի դերասան, ռեժիսյոր Լև Դուրովը։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular