ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞վ է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարը. ի՞նչ է նա հայտարարագրել. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ներկայումս Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը պաշտոնին նշանակվել է 2018 թվականի սեպտեմբերի 13-ից, սակայն իր գործունեությունը սկսել է 2009 թվականից։ Արմեն Կոտոլյանը մինչեւ 2011 թվականը եղել է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ում` որպես առաջատար ինժեներ, այնուհետեւ՝ 2011-ից մինչեւ 2014 թվականները, եղել է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի` անալիզի մոնիթորինգի բաժնի ծրագրային ադմինիստրատոր, դրանից հետո՝ 2014-2016 թվականներին, զբաղեցրել է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի «1Ս» ծրագրի ներդրման սպասարկման բաժնի պետի պաշտոնը:

Կոտոլյանը անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի մասին հայտարարագիրը ներկայացրել է 2024 թվականի մայիսի 23-ին, որից տեղեկանում ենք, որ նա հաշվետու տարվա սկզբում հայտարարագրել է երկու հողամաս, որոնք գտնվում են Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում, դրանք ձեռք են բերվել նույն օրը՝ 2020 թվականի սեպտեմբերի 3-ին՝ գնման եղանակով: Երկու հողամասերն էլ տարվա վերջում պահպանվել են:

Նա տրանսպորտային միջոց չի հայտարարագրել: Հաշվետու տարվա սկզբում Արմեն Կոտոլյանը հայտարարագրել է երկու հանձնված-վերադարձված փոխառություններ, որոնցից մեկը տարվա սկզբում եղել է 9 մլն 720 հազար դրամ, իսկ մյուսը՝ 3 մլն 770 հազար դրամ, տարվա ընթացքում հանձնված մեկ փոխառությունը զրոյացվել է, իսկ մյուսը դարձել է 17 մլն 808 հազար դրամ:

Հանձնված-վերադարձված փոխառությունները եղել են Արմեն Կոտոլյանի եւ «Օրդ դեվելոփմենթ» ՍՊԸ-ի միջեւ:

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարը 2005 թվականին ստացել է ժառանգություն՝ ժամացույց, որի արժեքը գերազանցում է 4 մլն դրամը:

Նրա բանկային հաշիվների մնացորդը տարվա սկզբում կազմել է 1 մլն 826 հազար դրամ, իսկ տարվա վերջում դարձել է 3 մլն 601 հազար դրամ:
Ըստ հայտարարագրի՝ նրա կանխիկ գումարը տարվա սկզբում եղել է 5 մլն դրամ, ինչը տարվա վերջին ավելացել է՝ դառնալով 6 մլն դրամ, իսկ մյուսը տարվա սկզբում եղել է 0 դրամ, ինչը տարվա վերջում դարձել է 2.000 դոլար:

Արմեն Կոտոլյանի` հաշվետու տարվա եկամուտը կազմել է 34 մլն 990 հազար դրամ, որից 14 մլն 924 հազար դրամը աշխատանքի վարձատրության գումարն է վարչապետի աշխատակազմից՝ նախորդ հաշվետու տարվա՝ 2022 թվականի 13 մլն 661 հազար դրամի փոխարեն:

17 մլն 808 հազար դրամը ստացված փոխառություններն են (վարկեր) «Ինեկոբանկից»: 443 հազար դրամը փոխանցում է Երանի քաղաքապետարանի կողմից, 1 մլն 787 հազար դրամը՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից, իսկ 29 հազար դրամը` կրկին «Ինեկոբանկից»:

Կոտոլյանի` նախորդ տարվա հայտարարագրից պարզ է դառնում, որ վարչապետի աշխատակազմից ստացված աշխատավարձը 2023 թվականի համեմատ աճել է, քանի որ նախորդ տարի նրա աշխատավարձը 13 մլն 661 հազար դրամ էր:

Նրա վարկի մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 27 մլն 178 հազար դրամ:

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ:

Հիշեցնենք, որ Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Կոտոլյանի հետ համատեղ բնակվող Ռուզաննա Կոտոլյանը նախորդ տարի հայտարարագրել է 1 հողամաս, 1՝ հողին ամրակցված անշարժ գույք, որոնք համատեղ սեփականությամբ ձեռք է բերել 2021 թվականին, եւ 1՝ միանձնյա սեփականությամբ ձեռք բերված բնակարան։ Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 297 հազար դրամ, իսկ տարեկան եկամուտը՝ 3 մլն 550 հազար դրամ, որից 2 մլն 550 հազարը աշխատանքի վարձատրություն է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից (որտեղ Արմեն Կոտոլյանը նախկինում աշխատել է որպես առաջատար ինժեներ), իսկ 178 հազար դրամը Ռուսաստանից ստացված կենսաթոշակային ֆոնդն է»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular