ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը վերահաստատել է իր դիրքորոշումը՝ պատասխանելու է Իսրայելին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գազայի հատվածում հրադադարի հաստատմանն ուղղված բանակցությունները Իրանին հետ չեն պահելու իր իրավունքն իրացնելուց և ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության համար Իսրայելին պատժելուց, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։

«Այս հարցը (Գազայում կրակի դադարեցման շուրջ բանակցությունները-խմբ․) ոչ մի ընդհանուր կապ չունի ագրեսորին պատասխանելու՝ Իրանի օրինական իրավունքի հետ»,- Քանանիի խոսքերն է մեջբերել Fars գործակալությունը։

«Թեհրանը աջակցում է Գազայի հատվածում կրակի դադարեցմանն ուղղված միասնական ջանքերին, միևնույն ժամանակ, Իրանն ընդգծում է իր անժխտելի իրավունքը՝ պաշտպանելու սեփական շահերն ու պատասխանելու ագրեսորին»,- հավելել է ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular