ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀԱՄԱՍ-ը և «Իսլամական ջիհադ»-ը ստանձնել են Թել Ավիվում իրականացված ահաբեկչության պատասխանատվությունը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ և «Իսլամական ջիհադ» խմբավորումները ստանձնել են Թել Ավիվում իրականացված ահաբեկչության պատասխանատվությունը և սպառնացել նոր գրոհներ նախապատրաստել։ Այդ հայտարարությունը հրապարակվել է ՀԱՄԱՍ-ի պաշտոնական Telegram ալիքում։

««Իզեդդին ալ Քասամի բրիգադ»-ի (ՀԱՄԱՍ-ի ռազմական թև) և «Սարայ ալ-Քուդս»-ի («Իսլամական ջիհադ»-ի ռազմական թև) մարտիկները հաստատում են, որ երեկ՝ կիրակի օրը, Թել Ավիվում գործողություն էին նախապատրաստել մահապարտի մասնակցությամբ»,-հաղորդագրությունից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը: 

Արմատականները հայտարարել են, որ այսուհետ կանոնավոր կերպով մահապարտ ահաբեկիչների մասնակցությամբ ահաբեկչություններ կկազմակերպեն Իսրայելի տարածքում «մինչև օկուպանտները չդադարեցնեն իրենց ագրեսիան քաղաքացիական բնակչության դեմ», ինչպես նաև` մինչև հրեական պետությունը «չդադարի պաղեստինցիներին փորձել վտարել իրենց տարածքներից»։

Զինյալներն Իսրայելի տարածքում ակտիվ ահաբեկչական գործողությունների վերսկսման ևս մեկ նախադրյալ են անվանել Իսրայելի իշխանությունների կողմից անցկացվող «մահափորձերի քաղաքականությունը» արմատական շարժումների պարագլուխների նկատմամբ։

Օգոստոսի 19-ին Իսրայելի ոստիկանությունը հաստատել է, որ օգոստոսի 18-ին Թել Ավիվում տեղի ունեցած պայթյունն ահաբեկչություն էր, և միջադեպի հետևանքով զոհվել է ահաբեկիչն ինքը՝ Հորդանան գետի արևմտյան ափի Նաբլուս քաղաքի բնակիչը։ Ռադիո Kan-ի տվյալներով՝ արմատականը մի քանի տասնյակ կիլոգրամ կշռող հզոր պայթուցիկ սարքը կրում էր մեծ ուսապարկի մեջ։ Հնարավոր է` նա պլանավորել էր գնալ սինագոգ կամ առևտրի կենտրոն։ Պայթյունի հետևանքով վնասվածքներ է ստացել Թել Ավիվի մի բնակիչ, որը տուն գնալու ճանապարհին էլեկտրահեծանվով անցնում էր այդ շրջանով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular