ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսական հրետանու «սև ձին». ի՞նչ է իրենից ներկայացնում Ռուսաստանի ամենասպասված ինքնագնաց «Ֆլոքս» հրետանային համակարգը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Army-2024 ֆորումում Ռուսաստանը ներկայացրել էր 120 մմ-ոց բարձր շարժունակ ինքնագնաց 2S40 «Ֆլոքս» հրետանային համակարգը, որը կատարում է ինչպես հաուբիցի, այնպես էլ ականանետի գործառույթներ։ Թնդանոթը, որն ունի «Ֆլոքս»-ը  տեղադրված է նաև Khosta, Vena և Nona-SVK ինքնագնաց հրետանային համակարգերի վրա, բայց այս դեպքում այն ​​ձևափոխվել է հատուկ «Ֆլոքս»-ի համար, գրում է 1.ru-ն։

Ռազմական փորձագետ Եվգենի Դամանցևը նշել է, որ 2A80 «Ֆլոքս» կիսաավտոմատ հրետանային համակարգն ունի բարձրության ուղղորդման հատված -4-ից մինչև +80 °, ապահովում է թշնամու թիրախների ոչնչացումը 5-ից 14 կմ հեռավորության վրա օգտագործելով ակտիվ ուղղորդվող հրթիռային արկեր:

Համակարգի զինամթերքը ներկայացված է Տուլայի կոնստրուկտորական բյուրո գործարանի Կիտոլով-2 հրետանային կառավարվող արկով, որն ունի մինչև 12 կմ հեռահարություն: «Ֆլոքս»-ը համալրված է թվային ավտոմատ հաուբիցի նշանառության կառավարման համակարգով։ Որպես շասսի օգտագործվում է Ural-4320 բեռնատար ավտոմեքենան:

«Ֆլոկս» ինքնագնաց հրետանային համակարգը կարող է ուղիղ կրակոցով խոցել հակառակորդի զրահատեխնիկան օգտագործելով 3BK19 հրանոթային կուտակային արկով, որն ունակ է հաղթահարել 600 մմ զրահապատ պաշտպանությունը 590 մ հեռավորության վրա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular