ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այսօր կարելի է ականատես լինել հետաքրքիր աստղագիտական իրադարձության

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր կարելի է ականատես լինել դառնալ հետաքրքիր աստղագիտական իրադարձության՝ սուպեր կապույտ լուսնի:

Բյուրականի աստղադիտարանից հայտնում են (հրապարակման պատրաստել է Լիլիթ Դարբինյանը), որ այս երևույթը միավորում է երկու եզակի երկնային իրադարձություններ՝ գերլուսին և կապույտ Լուսին, որն իր գագաթնակետին կհասնի Երևանի ժամանակով 22։25֊ին։

Ի՞նչ է ԳԵՐԼՈՒՍԻՆԸ (Սուպերլուսինը)

Գերլուսին տեղի է ունենում այն դեպքում, երբ լիալուսնի փուլը և Լուսնի՝ Երկրին ամենամոտ կետում գտնվելու դիրքը (պերիգե) համընկնում են։
Լուսնի ուղեծիրը Երկրի շուրջ իդեալական շրջանաձև չէ, այլ էլիպսաձև է, ինչի հետևանքով նրա հեռավորությունը Երկրից տատանվում է ամսվա և տարվա ընթացքում: Միջին հեռավորությունը կազմում է մոտ 382,900 կիլոմետր (238,000 մղոն):

Նշվում է, որ  «Գերլուսին» տերմինը պաշտոնական աստղագիտական տերմին չէ: Այն առաջին անգամ առաջարկվել է աստղագետ Ռիչարդ Նոլիի կողմից 1979 թվականին։

Ի՞նչ է Կապույտ Լուսինը

Չնայած անվանը, Լուսինն իրականում կապույտ չի երևա։ Կապույտ Լուսինն հիմնականում վերաբերում է մեկ օրացուցային ամսվա ընթացքում երկու լիալուսինների առաջացմանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular