ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հետվճարի չափն ավելանում է․ կարևոր՝ թոշակառուների, նպաստառուների համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ



Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառման մեջ փոփոխություններ են սպասվում: Գործող կարգի համաձայն՝ տվյալ ամսում վճարման ենթակա հետվճարը հաշվարկվում է այդ ամսվան նախորդող ամսում կատարած անկանխիկ գնումների և վճարումների գործարքների 10 %-ի չափով։ Ընդ որում, հետվճարի գումարը չի գերազանցում 5000 դրամը։

Կառավարությունն այսօր՝ օգոստոսի 8-ին, որոշեց կոմունալ ծառայությունների (գազի, էլեկտրաէներգիայի, խմելու ջրի, ֆիքսված և բջջային հեռախոսի մատակարարման ծառայություններ) դիմաց կատարված վճարումներից հետվճար չհաշվարկել և չվճարել:

Միաժամանակ, շահառուներին հնարավորություն է տրվել այլ ապրանքների և (կամ) ծառայությունների ձեռքբերման դիմաց անկանխիկ վճարումներից ստանալ ավելի մեծ չափով հետվճար։

Այս նպատակով առաջարկվում է հետվճարի հաշվարկման համար անկանխիկ վճարումների գումարի նկատմամբ կիրառվող 10%-ն ավելացնել և սահմանել 12 %, իսկ հետվճարի առավելագույն չափը 5000 դրամից դարձնել 6000 դրամ։

Որոշումը ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 1-ից։

«2024 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների համար (որոշումը 2024 թվականի հուլիսին ուժի մեջ մտնելու դեպքում կկիրառվի օգոստոս ամսին կատարած անկանխիկ գործարքների վրա և կվճարվի սեպտեմբերին) 2024 թվականին լրացուցիչ ծախս չի պահանջվի։ 2024 թվականի առաջին 6 ամսվա փաստացի տվյալներով շահառուների միջին ամսական թիվը կազմել է 211001, իսկ 1 շահառուի հաշվով հետվճարի չափը՝ 3300 դրամ՝ նախատեսված, համապատասխանաբար, 230000 շահառուի և 3700 դրամի փոխարեն»,-նշվում է հիմնավորման մեջ։


Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular