ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ ավերածություններ կլինեն Ստամբուլում ուժեղ երկրաշարժի դեպքում․ Թուրքիայում ռիսկերի գնահատում են արել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի քաղաքաշինության նախարար Մուրատ Կուրումը հայտարարել է՝ Ստամբուլում հնարավոր ուժեղ երկրաշարժի դեպքում հսկայական վնասներ կլինեն, քանի որ  1,5 միլիոն շենք-շինություններ սեյսմակայուն չեն․ երկրաշարժի դեպքում դրանց կեսից ավելին՝ 600 000-ը, կավերվի ։

«Ավարտել ենք Ստամբուլի 39 շրջաններում ռիսկերի գնահատման գործընթացը և եկել եզրակացության, որ բնակֆոնդի մեկ հինգերորդը կամ մոտ 1,5 միլիոն շենք-շինություն չի համապատասխանում սեյսմակայունության պահանջներին։ Հնարավոր երկրաշարժի դեպքում դրանք կավերվեն՝ առաջին իսկ վայրկյաններին»,- Կուրումի խոսքերն է մեջբերել Yeni Şafak-ը։

Թուրք պաշտոնյան նշել է նաև, որ 17 միլիոնանոց Ստամբուլի 2,5 միլիոն բնակիչներ  այժմ լուրջ վտանգի պայմաններում են ապրում։

Նշենք, որ սեյսմոլոգների կողմից Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ցանկացած պահի ուժեղ երկրաշարժի հավանականությունը շատ մեծ է գնահատվում՝ 47-ից 60 տոկոս։ Բազմիցս հրապարակված կանխատեսումների համաձայն՝  եթե տեկտոնական սալերի տեղաշարժ տեղի ունենա Մարմարա ծովի Կումբուրգազի տարածքում, ապա երկրաշարժի ուժգնությունը 7,2 մագնիտուդ կլինի, եթե դա տեղի ունենա Արքայազնների կղզիների շրջանում, ապա երկրաշարժի ուժգնությունը 7  մագնիտուդ կլինի, իսկ եթե սալերի տեղաշարժը միաժամանակյա լինի, ապա 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ տեղի կունենա։

1999 թվականի օգոստոսի 17-ին  Անատոլիայի և Եվրասիական տեկտոնական սալերի հանգույցում գտնվող Ստամբուլի շրջանում 7,6 մագնիտուդով երկրաշարժից,  պաշտոնական տվյալներով,  մահացել էր 17,2 հազար մարդ, ոչ պաշտոնական տվյալներով՝ գրեթե 40 հազարը, ևս 45 000-ն էլ տուժել էին։

2023 թվականի  փետրվարին Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից  մահացել է այդ երկրի  50 000-ից ավելի բնակիչ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular