ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սերբիան աշնանը Ռուսաստանից ակնկալում է բնական գազի մատակարարումների նոր բանակցություններ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Սերբիայի իշխանություններն ակնկալում են Ռուսաստանից բնական գազի մատակարարումների նոր բանակցություններ և առավել բարենպաստ պայմաններ աշնանը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին ասել է Սերբիայի փոխվարչապետ Ալեքսանդր Վուլինը։

Սերբիայի փոխվարչապետն օգոստոսի 12-15-ը աշխատանքային այցով գտնվել է Ռուսաստանում, որի ընթացքում զրույց է ունեցել ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևի հետ։

«Արտոնյալ գներով գազի մատակարարման մեր պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ տարվա մայիսին: Եվ մենք խոսեցինք սեպտեմբերին երկարաձգման մասին բանակցություններ սկսելու մասին, քանի որ սպասելու առիթ չկա: Ակնկալում ենք, որ համաձայնագիրը կերկարաձգվի, կստանանք լավագույն և բարենպաստ պայմաններ»,-ասել է փոխվարչապետ Վուլինը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular