ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որոշել են գործարարների կաշին «քերթեն». «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

ՊԵԿ-ը իրավական ակտերի նախագծերի կայքում` e-draft.am-ում մեկ շաբաթ առաջ շրջանառության մեջ է դրել հերթական աղմկահարույց նախագիծը, որով առաջարկում է քրեականացնել ապրանքային մաքսանենգության դեպքերը և 5 մլն դրամը գերազանցող ապրանքը թաքցնելու դեպում 3-6 տարի ժամկետով ազատազրկում նախատեսել նման գործարարներիր համար։

Մասնավորապես՝ նախատեսվում է Քրեական օրենսգիրքը լրացնել նոր՝ 290․1-ին հոդվածով, որի համաձայն՝ մաքսանենգությունը կհամարվի որպես քրեորեն պատժելի արարք, այն է՝ «Մաքսանենգությունը՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով կամ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով ապրանքների ապօրինի տեղափոխելը առանց մաքսային հսկողության կամ դրանից թաքցնելով, կամ դրանց մասին հավաստի տեղեկությունը սահմանված կարգով չհայտարարագրելու կամ ոչ իր անվամբ հայտարարագրելու կամ դրանց տեղափոխման համար սահմանված կանոնը, այդ թվում՝ արգելք կամ սահմանափակում խախտելու կամ մաքսային կամ այլ փաստաթուղթը խաբեությամբ օգտագործելու միջոցով»։

Հանրային քննարկման ներկայացված խնդրահարույց օրինագծին դեմ է քվեարկել ավելի քան 2700 մարդ, կողմ՝ 10 հոգի, տոկոսային հարաբերակցությամբ՝ հարցմանը մասնակցողների հազիվ 3 տոկոսն է կողմ արտահայտվել։ Գործարարների նկատմամբ նման անողոք նախաձեռնության պատճառն այն է, որ պետությունը ֆինանսական լուրջ խնդիրների առջեւ է կանգնած եւ նման կերպ է փորձելու լցնել դատարկ բյուջեն, որ իրենց վայելքները չնվազեն, բայց շարքային քաղաքացիների ու գործարարների կաշին քերթեն։

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular