ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հուսանք, մի օր Հայաստանի փողերը կդադարեն պահել հանցագործների ընտանիքները ողջ աշխարհում. Սամվել Մարտիրոսյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՏՏ փորձագետ Սամվել Մարտիրոսյանը գրում է․ 

«Ինձ օրեկան 5-10 հոգի է գրում՝ խնդրելով ստուգել ինչ-որ կայք։ Անում են դա արդեն էդ կայք մեծ գումար «ներդնելուց» ու գումարը հետ ստանալ չկարողանալուց հետո։ Մեծ գումարներ կորցնելուց հետո։ Սովորաբար, այդ «ներդրումն» անում են ինչ-որ տակավին անհայտ Տելեգրամից կամ Ինստագրամից մեկի խորհրդով։ Այսինքն, մարդիկ վստահում են անհայտ մարդկանց, մեծ գումար տեղադրում անհայտ հարթակում։ Ու ստուգելու ցանկությունը առաջանում է զուտ մենակ էն պահից, երբ տեսնում են, որ մի բան էն չի։ (Ասեմ, որ այլեւս գումարը ծյու-ծյու, անվերադարձ։)

Երկար մտածելուց հետո հասկացա, որ էվոլյուցիոն պատճառներից ելնելով ստիպված եմ նման դեպքերում անել հետեւյալը

1. Եթե ցանկանում եք ներդրում անել, մինչեւ էդ ներդրումը, դիմեք, ստուգեմ հարթակը, կայքը։ Բայց դա կանեմ միայն գումարով։ Քանի որ դուք էլ եք պատրաստվում գումարը տեղադրել ռիսկային տիրույթ։ Դիմեք, վճարեք։ Թե չէ ես ազատ ժամանակս լիքը ուրիշ բաների վատնելու հնարավորություն էլ ունեմ։

2. Եթե առանց հասկանալու «ներդրում» արդեն արել եք, ու գումարը հանել չեք կարողանում։ Էլ մի էլ գրեք ինձ։ Ուղղակի համակերպվենք, որ գումարը կորցրել եք։ Ու հարցը. ու՞մ դիմենք, ունի ընդամենը մեկ պատասխան. ոստիկանություն։ Ընդ որում, մեկ ա, գումարը դժվար երբեւէ ստանաք հետ։

Էսքանը։ Հուսանք, մի օր Հայաստանի փողերը կդադարեն պահել հանցագործների ընտանիքները ողջ աշխարհում։ Զուտ էն պատճառով, որ մեր հայրենակիցները անում են, նոր են մտածում»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular