ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համայնքապետի եղբայրը սպանությունը կատարել է ու սահմանը հատել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ»-ին հայտնի են դարձել Վահրամաբերդում տեղի ունեցած սպանության մանրամասները:

Գրել էինք, որ 6 օր առաջ՝ օգոստոսի 9-ին Շիրակի մարզի Վահրամաբերդ բնակավայրի եկեղեցու մոտ Վահրամաբերդի ՔՊ-ական գյուղապետ Սարո Հովհաննիսյանի եղբայրը՝ Զորի Հովհաննիսյանը իր հետ վիճաբանության վայր բերած հրացանով սպանել է Ա. Թառլոյանին, նստել մեքենան ու հեռացել դեպքի վայրից: ՔՊ-ական գյուղապետի եղբայրը սպանությունը կատարելուց հետո հեռացել է երկրից:

Դեպքի վայրում եղել են տեսախցիկներ, որոնք արձանագրել են կատարվածը: Hraparak.am-ին պատմեցին, որ սպանվողի եւ սպանողի հարաբերությունները վաղուց են լարված եղել՝ գումարային հարցերի շուրջ։

Ավելին, իրավապահներն այդ մասին տեղյակ են եղել, ոչինչ չեն ձեռնարկել։ Ի վերջո, վեճն ավարտվեց ողբերգությամբ:

Փաստորեն ՔՊ-ական պաշտոնյայի եղբայրը, սպանություն կատարելուց հետո, հանգիստ լքել է երկիրը։

Հատկանշական է, որ ՔՊ-ականների մասնակցությամբ նմանատիպ դեպքեր սկսել են հաճախակի լինել:

Երեկ էլ Արագածոտնի մարզի Թլիկ համայնքի վարչական ղեկավարն ու նրա ազգականներն են ծեծկռտուքի մեջ ընկել, ու հայտնվել հիվանդանոցում:

Իշխող ՔՊ-ական պաշտոնյաները օրինական ճանապարհով խնդիրները հարթելու փոխարեն, փաստորեն, նախընտրում են հարցերը լուծել փողոցային տարբերակով՝ կրակելով, ծեծելով, սպանելով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular