ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչն է թրենդային այս սեզոնում․ խորհուրդ է տալիս Վալենտին Յուդաշկինը

ՖՈՏՈ

Life.panorama.am

Դիզայներ Վալենտին Յուդաշկինը հայտնի է ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև աշխարհում։ Նրա աշխատանքների երկրպագուներից են Լեդի Գագան, Քեյթ Ուինսլեթը, Միլա Յովովիչը և այլոք։
Ցանկանում եք լինել թրենդային, ապա կարդացեք, թե ինչ խորհուրդներ է տալիս Յուդաշկինը և որոնք են 2017թ․-ի գարնան թրենդները։
 
Հիմնական գույներն ու գործվածքները
 
Ինչպես միշտ, գարնանը պետք է գերակայեն երջանկության ու ուրախության գույները, այդ իսկ պատճառով սեզոնին շատ նորաձև է սպիտակը, ինչպես նաև կապույտը, զմրուխտը, կանաչը։ Բոլոր գործվածքները ակտիվ համադրեք փրինթներով։ Նորաձև են նաև շիֆոնը, բամբակը, մետաքսը։ 
 
Սեզոնին պարտադիր պետք է ունենալ
 
Այս սեզոնին պարտադիր պետք է ունենալ կամ ինչպես ասում են «must-have»-ն է տղամարդկային ոճի վերնաշապիկները, լայն բլուզները, ինչպես նաև կազմվածքն ընդգծող շորտերն ու գոտկատեղն ընդգծող տաբատները։ 
 
Կիսաշրջազգեստներ
 
Նախորդ տարի կանայք և աղջիկները մասսայական կրում էին երկար կիսաշրջազգեստներ՝ գնչուական գույներով։ Այս տարի, ըստ Յուֆդաշկինի, արդեն երկար կիսաշրջազգետսները նորաձև չեն։ Նրանց փոխարինելու են եկել ծնկից մի փոքր ներքև, նեղացող կիսաշրջազգետսները, որոնք շատ սեքսուալ են դիտվում։ Սեզոնի լավագույն թրենդը համարվում է մեկ ոտքի վրա բացվածք ունեցող կիսաշրջազգետսները։
 
Կոշիկներ
 
Ծանր ու պլատֆորմով կոշիկներն այլևս նորաձև չեն։ Յուրաքանչյուր կին գիտի, որ տղամարդկանց գրավում են բարակ կրունկներով կոշիկները և ահա այս թրենդը վերադառնում է, որը կանացի է ու սեքսուալ։ Նորաձևության մեջ կմնան  նաև հարթ կոշիկները։
 
Գլխարկներ
 
Դոկորատիվ ամառային գլխարկները շարունակում են լինել նորաձև, սպորտային գլխարկները ևս դուրս չեն գալիս թրենդից։
 
Պայուսակներ
 
Հայտնի է, որ պայուսակը կնոջ գլխավոր աքսեսուարն է։ Այն կարող է ամբողջովին փոխել կնոջ ոճը։Այս սեզոնին թրենդային են 2 տիպի պայուսկաներ․ մեծ պայուսկաներ, որոնցում կարելի է տեղավորել գրեթե ամեն ինչ և կլաչներ։
 
Զարդեր
 
Հսկայական զարդերն ու բիժուտերիան, որ այդքան սիրում են մեր կանայք, ըստ Յուդաշկինի, սովետական դարաշրջանի դեֆիցիտով է պայմանավորված, որոնցով փորձում են ցույց տալ հասարակության մեջ իրենց դիրքը։ Սակայն այս սեզոնին պետք չէ չափից շատ զարդեր կրել։ Առավել նորաձև են մինիմալիստական զարդերը։ 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular