ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արարատի մարզում կասեցվել է հաց-հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր Նարեկ Կարապետյանին պատկանող հացի արտադրամասում (Արարատի մարզ, գյուղ Գետազատ) իրականացվել է վերահսկողական միջոցառում՝ ստուգում, որի արդյունքում այդ արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է. հիմք` Տեսչական մարմնի ղեկավարի որոշումը: 

.  Ստուգմամբ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի մի շարք խախտումներ, մասնավորապես՝ արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն ապահովել՝

. սննդային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց կամ խաչաձևվող հոսքերը բացառող տեխնոլոգիական գործառնությունների հոսքայնության հնարավորությունը,

. արտադրական շինությունների մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացներ իրականացնելու հնարավորությունը,

. պարենային (սննդային) հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի  պահպանման պայմանները,

. արտադրական շինությունները սարքավորված չեն եղել սանհանգույցներով, որոնց դռները չեն բացվի դեպի արտադրական շինություն,

. առկա չի եղել անձնակազմի համար հանդերձարան:

     . Սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular