ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հնչյունի տիրակալը. Նազենի Հովհաննիսյանը՝ Տիգրան Համասյանի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

...նվագում է ու դու մաքրվում ես,

մաքրվում ես առօրյա կեղտից, աշխարհի հավերժ չլռող աղմուկից ու ինքդ քեզնից։ 
Աշխարհի քաոսից անդին Նա է. իր երաժշտությամբ ու Աստծո պատկերով, քանզի Աստված ստեղծեց մարդուն իր նմանությամբ ու պատկերով՝ Ստեղծող։ Վազում ես նոտաներով իր հետ ու հայտնվում մի նոր աշխարհում, որտեղ միայն ներդաշնակն է։ 
Սիրում եմ նրան, ու նրանով ինձ էլ սկսում եմ տարբեր տեսնել...
սկսում ես սիրել հային՝ իրենով ու իր պես...թեև նրա երաժշտությունն անցել է երևակայության սահմաններն անգամ, էլ ուր մնաց ազգայինինը։ Բայց հնչում է իսկական հայկակական հնչեղությամբ, իր Հնչյունը թռչող գորգի պես քեզ առնում տանում է, մաքրում է, սիրում է քեզ , ուղղակի սիրում։ 
Կոմիտասով ժպտում է քեզ, խաղում հետդ մանուկի պես, հետո փաղաքշում բնության բոլոր ջերմություններով, նրբությամբ,խնամքով։ 
Մի հնչյունի մեջ քեզ բարուրում է ու թողնում որ մեծանաս, ընկալես աշխարհն իր անսպառ, Աստվածային գեղեցկությամբ... ընկալես մարդուն ու մի քիչ էլ քեզ։ Ուզում է սիրես քեզ ու քո միջի հային, որի հոգու հնչյունն իրականում ազնիվ է
Այլմոլորակային է էությամբ. խաղաղասեր
իր երաժշտությունը սիրո սավան է, որին տրվում ես անխոս, աներկբա։ 

 Անկասկած։ 

ինչ լավ է որ նա կա, ես նրա գոյությամբ արդարացնում եմ մի քիչ իմ գոյությունն էլ, 
Նրա նոտաների մատնահետքերն ամենուր են հիմա, սրահում, մարդկանց աչքերում,իմ սրտում՝ ամենուր։ 
Մեր մատնահետքերը նույնն են այսուհետ՝ նոտայե։ Նույնականացումը տեղի ունեցավ։ Նա բարձրացրեց բոլորին իր երևակայության Տիեզերքը, մշակեց մեզ անցավ, փաղաքշեց, ոմանց զրոյից կերտեց ու նույնականացրեց միմյանց հետ։ 
Իր հե՛տ նույնականացրեց, իրեն ու մեզ՝ ԻՄԻ բերեց։
նա մտնում է աչքիդ բիբի մեջ ու մաքրում իր հնչյուններով բյուրեղիկդ, որ աշխարհին լույսով նայես։ 
Լույսե նոտաներ է հյուսում ու թողնում լուսե հետք
մե՜ծ ու սպիտակ քողով սիրահարված նորահարսի աչքերի փայլն է, ու դողացող ծաղկեփնջի բույրն է իր Հնչյունը
...իր ձեռքերում ունի պահած աղոթք, նոր քաղած ցորենի հասկեր ու մի ամբողջ ազգի գենետիկ կոդ 
Տիգրան Համասյան Tigran Hamasyan
Հնչյունի տիրակալը 
մենք սահման չունենք. ոչ վախի ոչ էլ խիզախության 
ոչ սողանքի ոչ էլ թռիչքի համար 
ոչ տխեղծի ու ոչ էլ հանճարի համար
մենք անսահման ենք, ինչպես որ անսահման է նրա երաժշտությունն ու հենց ինքը՝ հնչյունի արքան
 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular