ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դանակահարություն Երևանում՝ ճանապարհ չզիջելու պատճառով. ՔԿ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Panorama.am/

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` 37-ամյա տղամարդու դանակահարության դեպքի առթիվ, ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ նախօրեին` ժամը 00.10-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող, արյունահոսող վերք, աջ բազկի վերին երրորդականի ծակած-կտրած արյունահոսող վերք, աջ սրունքի միջին երրորդականի կտրած արյունահոսող վերք ախտորոշմամբ բժշկական օգնության է տեղափոխվել 1980 թվականին ծնված, Երևան քաղաքի բնակիչ Արթուր Հերոյանը:

Նույն օրն Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում  հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ա.Հերոյանը նշված մարմնական վնասվածքներն  ստացել է «Կայզեր» խանութի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Նախնական տվյալների համաձայն` վիճաբանությունն առաջացել է տուժողին ավտոմեքենայի ճանապարհ չզիջելու հարցի շուրջ, որի ժամանակ էլ դանակի գործադրմամբ նրան պատճառվել են մարմնական վնասվածքներ:  Փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ առևերույթ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ, ով 1959թ. ծնված տղամարդ է: Վերջինս հայտնաբերվել է և ձերբակալվել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular