ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Վիսկի Թալլամոր Դյու

ՖՈՏՈ

Իռլանդիայի գրեթե կենտրոնում է գտնվում Թալլամոր փոքր քաղաքը (Օֆֆալի կոմսությունում), որտեղ արտադրում է ամենաբարձր որակի վիսկի։ Խոսքը Tullamore Dew վիսկիի մասին է։ Այդ վիսկիի պատմությունը սկսվել է 1829 թվականին, երբ ոմն Մայքլ Մոլլոյը բացել է իր փոքրիկ թորման գործարանը։ Պարոն Մոլոյը վիսկիի արտադրությամբ է զբաղվել մինչև իր մահը՝ 1857 թվականը: Նրա մահից հետո արտադրությունն անցել է նրա եղբորորդուն՝ Բեռնարդ Դեյլիին։ Հաջորդ 30 տարիների ընթացքում նա ամեն ինչ է արել հորեղբոր բիզնեսը զարգացնելու համար։

Կարևոր իրադարձություն, ինչպես պարզ է դարձել շատ ավելի ուշ, տեղի է ունեցել 1862 թվականին, երբ Դենիել Էդմոնդ Ուիլյամսը, ով այդ ժամանակ ընդամենը 14 տարեկան էր, աշխատանքի է ընդունվել թորման գործարանում։ Չնայած իր երիտասարդ տարիքին, Դանիելը դարձել է վարպետ թորող ընդամենը մի քանի տարվա վերապատրաստումից հետո։
1887 թվականին Բեռնարդ Դեյլին մահացել է, և նրա որդին է ժառանգել գործարանը: Դեյլի կրտսերը սպորտի մոլի երկրպագու էր, պոլո խաղացող և, նրա կարծիքով, հոր ձանձրալի բիզնեսն իրենը չէր։ Այնուամենայնիվ, նա գիտեր, որ արտադրության մեջ կա մի մարդ, ով սիրում է այդ բիզնեսը և մեծ մասնագետ է դրանում, դա Դենիել Ուիլյամսն է: Հենց նրան էլ Դեյլին նշանակել է մենեջեր տալով գործելու լիակատար ազատություն։ Եվ պետք է ասել, որ Ուիլյամսն ամենաակտիվ կերպով է զբաղվել այդ գործով։ Նա էլեկտրականացրել է գործարանը, հեռախոս տեղադրել Թալլամորում և կառուցել նոր պահեստներ և վիսկիի շշալցման գիծ։ Ակտիվորեն ներգրավված լինելով գործարանի գործերի մեջ 1903 թվականին Ուիլյամս ընտանիքն է դարձել գործարանի բաժնետոմսերի մեծամասնության սեփականատերը:

Մինչև 1919 թվականը Tullamore Dew-ի բիզնեսը լավ էր ընթանում, սակայն ալկոհոլի արգելքը, որն ուժի մեջ մտավ ԱՄՆ-ում այդ տարի, զգալի հարված հասցրեց բոլոր իռլանդական թորման գործարաններին։ 14 տարի՝ մինչև 1933 թվականը, իռլանդական վիսկին, ինչպես և ցանկացած այլ վիսկի, չի մատակարարվել ամերիկյան շուկա։ Վիսկի արտադրողներին հասցված մյուս հարվածը Մեծ Բրիտանիայի հետ առևտրային կոնֆլիկտներն էին, ինչը հանգեցրեց նրան, որ այդ կարևոր շուկան նույնպես դարձավ անհասանելի իռլանդական վիսկու համար։ Բացի բուն Մեծ Բրիտանիայից, իռլանդական վիսկիի արտահանումը դադարեցրել են նաև Ավստրալիան, Կանադան և Նոր Զելանդիան։
Նման իրադարձություններից հետո իռլանդական թորման արդյունաբերությունը սկսեց անկում ապրել, և դա շարունակվեց մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը:

Պատերազմից հետո չնայած Tullamore Dew-ը սկսեց աստիճանաբար մեծացնել արտադրությունը, բայց քրոնիկ ֆինանսական դժվարությունները ստիպեցին Ուիլյամս ընտանիքին 1959 թվականին փակել արտադրությունը։ Այնուամենայնիվ, 1965 թվականին Tullamore Dew անվանման իրավունքը ձեռք բերեց Powers ընկերությունը և արտադրությունը տեղափոխեց Կորկ կոչվող վայր։ Այնտեղ էլ նախկինում հայտնի Թալլամոր Դյու վիսկին վերակենդանացավ և սկսեց զարգացում ապրել:
 
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular