ԱՄՆ-ն ցանկանում է, որ Ուկրաինայի ԶՈւ-ն հեռահար հրթիռներն օգտագործի ոչ թե Կուրսկի շրջանում, այլ Ղրիմ հարվածելու համար․ CNN
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ը չի ցանկանում թույլ տալ Ուկրաինային օգտագործել հեռահար հրթիռներ Կուրսկի շրջանի վրա հարձակվելու համար, քանի որ այն թիվը, որը Վաշինգտոնը կարող է տրամադրել Կիևին, սահմանափակ է։
Այս մասին հայտնում է CNN-ը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«ԱՄՆ-ը դեռևս չի ցանկանում թույլ տալ Ուկրաինային օգտագործել ամերիկյան հեռահար զենքեր Կուրսկի շրջանում, քանի որ ԱՄՆ-ն Ուկրաինայի համար ATACMS-ի սահմանափակ մատակարարում ունի», - ասել է հեռուստաալիքը՝ վկայակոչելով պաշտոնյաներին:
Ինչպես նշում է CNN-ը, Վաշինգտոնը նույնպես կարծում է, որ այդ հրթիռները ավելի լավ կլիներ օգտագործել Ղրիմը հարվածելու համար։