ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինան Կուրսկի մարզում զինվորական պարետատուն է ստեղծել. Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինան Կուրսկի մարզում զինվորական պարետատուն է ստեղծել։ Այսօր նախագահ Վլադիմիր Զելենսկու նախագահությամբ անցկացված հեռավար խորհրդակցության ժամանակ այդ մասին հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին։

Սիրսկին նաև տեղեկացրել է, որ այսօրվա դրությամբ ուկրաինական ուժերի վերահսկողության տակ է գտնվում Կուրսկի մարզի 72 բնակավայր, դրանց ընդհանուր տարածքը գերազանցում է 1,000 քառակուսի կիլոմետրը։

Սիրսկին ավելացրել է նաև, որ Կուրսկի մարզի՝ ուկրաինական վերահսկողության տակ գտնվող տարածքներում գործող պարետատունը ղեկավարելու է գեներալ Էդուարդ Մոսկալևը: 

Հիշեցնենք, որ նախօրեին Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, որ Կուրսկի մարզի 74 բնակավայրեր են գտնվում ուկրաինական ԶՈՒ վերահսկողության տակ, իսկ մեկ օր առաջ Կուրսկի նահանգապետի պաշտոնակատարը Ռուսաստանի նախագահին հայտնել էր գրավյալ 28 բնակավայրերի մասին։

Այսօր էլ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ ռուսական զորքերին հաջողվել է վերականգնել վերահսկողությունը Կուրսկի մարզի Կրուպեց գյուղի նկատմամբ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular