ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շանտաժի տարրեր եմ նկատում. Ռուստամ Բադասյանը չի հանդիպի Վահրամ Միրաքյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը «Մանթաշյանց» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանի խոսքերում շանտաժի տարրեր է նկատում։
Նշենք, որ «Մանթաշյանց» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանը, մեկնաբանելով ՊԵԿ առաջարկած օրենսդրական փոփոխությունը, հայտարարել էր՝ եթե ՊԵԿ–ն առաջարկում է խախտումը վճարելուց հետո շարունակել կալանքի տակ պահել գործարարին, դա նշանակում է, որ տարվա մեջ մոտ 1000 գործարար բանտում կհայտնվի: Միրաքյանի խոսքով՝ Հայաստանում գործարարությամբ զբաղվելն անկանխատեսելի է դարձել նրանով, որ ամեն րոպե գործարարին կարող են կալանքի տանել, և շատերն արդեն մտածում են ներդրում անել երկրից դուրս։
 
«Շատ անհաջող թիրախ են ընտրել շանտաժ անելու համար։ Կքննադատեն, կգրեն իրականության հետ կապ չունեցող բաներ, կփորձեն իրենց օրակարգն առաջ տանել և չգիտեմ` ինչ նպատակ հետապնդել։ Մի անգամ Միրաքյանի հետ հանդիպել եմ, այդ հանդիպումը շատ տարօրինակ ընթացք է ունեցել, որի պատճառով ես չեմ ցանկացել շարունակել հանդիպումների շարքը»,–ասաց Բադասյանը։
Նշում է՝ «Մանթաշյանց» միության անդամների հետ պատրաստ է հանդիպել, բայց անձամբ Միրաքյանի հետ՝ ոչ։
Բադասյանը պնդում է, որ դժգոհողը ոչ թե «Մանթաշյանց» միության անդամներն են, այլ միության նախագահը։ Շեշտում է՝ ոլորտային տարբեր հանդիպումներ եղել են՝ ներմուծողների, կառուցապատողների հետ և այլն, ուստի պնդումները, թե ինքը հրաժարվում է գործարարների հետ հանդիպել, ճիշտ չէ։
 
«Եթե մենք ասում ենք՝ եկեք խրախուսական նորմից հրաժարվենք կամ քննարկենք դրա սահմանափակման հնարավորությունը, դա ամենևին չի նշանակում, որ բիզնեսի ներկայացուցիչները պետք է ազատազրկման ձևով պատիժ ստանան։
Հավելում է՝ կան այլընտրանքային ապատժամիջոցներ և այլն, որոնց քննարկումը ՊԵԿ գործառույթների տիրույթում չէ։
ՊԵԿ-ը, Բադասյանի խոսքով, պարբերաբար բողոքներ է ստանում կարգապահ բիզնեսից, որը դժգոհում է՝ դաշտում կան ոչ կարգապահ հարկ վճարողներ, իսկ իրենք շուկայից դուրս են մնում։ Ըստ նրա՝ այս իրավիճակի պատճառով նաև օտարերկրյա ներդրումների հետ են խնդիրներ առաջանում։
ՊԵԿ նախագահը նշում է, որ առաջարկվող օրենսդրական նախաձեռնության շուրջ պետք է առողջ քննարկում լինի։

 

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular