ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես ուշադիր կհետևեմ, թե ուկրաինացիները Կուրսկի շրջանում որտե՞ղ կխրամատավորվեն. Վյալի 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կուրսկի շրջանում գործողությամբ Ուկրաինային հաջողվեց զարմացնել Ռուսաստանին և ինքն իրեն, բայց, ըստ երևույթին, նյութատեխնիկական ապահովումը շուտով կստիպի ուկրաինացիներին խրամատավորվել, ETV հեռուստաալիքի Ukraina stuudio հաղորդման ժամանակ  ասել է Էստոնիայի պաշտպանության ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի տեղակալ, փոխգնդապետ Թոմաս Վալին, գրում է err.ee-ն։

Նա նաև նշել է, որ Ռուսաստանում ուկրաինական բանակի առաջընթացը դժվար է գնահատել։ «Կուրսկի շրջանից լուրերը մշուշոտ են, խոսում են մոտ 45 քառակուսի կիլոմետր տարածքի գրավման մասին, իսկ մի քանի օր անց արդեն 250 քառակուսի կիլոմետրի մասին են խոսում, այն թե ինչքան տարածքն են ուկրաինացիները պահում շատ քննարկված թեմա է ռազմական բլոգերների շրջանում»,- պարզաբանել է Վյալին ընդգծելով, որ ուկրաինական ինչ որ հետախուզական խմբի առաջխաղացումը 45 կիլոմետրով չի նշանակում, որ այդ տարածքն ամբողջությամբ գտնվում է ուկրաինական վերահսկողության տակ։

«Ընդհանրապես, ուկրաինացիներն արդեն երկու անգամ կարողացել են անակնկալի բերել Ռուսաստանի Դաշնությանը։ Ռուսական զինված ուժերը ոչ մի բանով չեն կարողացել դիմակայել։ Սակայն Դոնեցկի շրջանում ռուսների հարձակումը շարունակվում է։ Հիմնական հարձակումը կենտրոնացված է Չասով Յարի, Պոկրովսկու ուղղությամբ, բայց ռուսները դեռ 17 կիլոմետր հեռու են Պոկրովսկուց: Այսինքն մի քանի օրում Կուրսկի մարզում ուկրաինացիները գրեթե արել են այն, ինչ ռուսներն անում են Դոնեցկի մարզում վեց ամիս շարունակ», - ասել է Վյալին:

Ըստ նրա տակտիկական մակարդակում ուկրաինացիները հստակ նպատակ ունեն, այն է կապել ռուսներին ու մեծ խնդիրներ ստեղծել նրանց համար։ «Մարտավարական, ինչպես նաև գործառնական և ռազմավարական մակարդակներում նրանք հասան դրան: Հոգեբանական էֆեկտն այն է, որ բարձրացավ ուկրաինացիների մարտական ոգին: Մյուս կողմից Ռուսաստանը լրիվ շփոթմունքի մեջ է»,- ասել է փոխգնդապետը։

«Նախապատրաստումն այնքան լավ էր, որ առաջին իսկ օրերին HIMARS-ների օգնությամբ ոչնչացվեցին ռուսական գվարդիայի պահեստները և ներքին գործերի նախարարության հսկողության տարածքները։ Հզոր էլեկտրոնային պատերազմի միջոցները, որոնց վրա սովորաբար հենվում էր Ռուսաստանը, իմ գնահատմամբ, չեզոքացվել են, այնտեղ կառավարման տեսակետից իրական քաոս է տիրում»,- շարունակել է Վյալին։

Նա կարծում է, որ Ուկրաինայի նպատակը կարող էր լինել Դոնեցկի մարզում ռուսական ճնշումից ազատվելը։ Նրա խոսքով այնտեղից մեկ գումարտակի դուրսբերումն արդեն հայտնի է։ Սակայն, ըստ Վյալիի, ստորաբաժանումների տեղափոխումը բավականին երկար ժամանակ կպահանջի։ «Դա թույլ է տալիս ուկրաինացիներին ցույց տալ, որ նրանք ի վիճակի են մեծ հաջողությունների հասնել արևմտյան տեխնիկայի և արևմտյան մտքի դպրոցի միջոցով», - ասել է նա։

Վյալին թերահավատորեն է վերաբերվում այն խոսակցություններին, որ ուկրաինացիների նպատակը կարող է լինել, օրինակ, Կուրսկի ատոմակայանը գրավելը։ «Եթե այդ ճակատը շատ առաջ շարժվի, դա կնշանակի հակառակորդի տարածքում հրետանային ստորաբաժանումներ տեղակայելու անհրաժեշտություն, ինչը շատ վատ է, քանի որ այնտեղ ավելի շատ աչք ու ականջ կա, ավելի դժվար է ամեն ինչ վերահսկել, պետք է ինչ-որ տեսակի լոգիստիկա ստեղծլ: Հուսով եմ, որ նրանք համապատասխան ծրագրեր ունեն, - ասել է փոխգնդապետը,- հուսով եմ, որ քաղաքականությունը չի խառնվի, և չեն պարտադրվի այնպիսի պահանջներ, որոնք ի սկզբանե անիրատեսական են: Ինչ որ պահի լոգիստիկան կարող է վատանալ, և այդ պահից սկսած պետք է խրամատավորվել: Ես ուշադիր հետևելու եմ, թե որտեղ են խրամատավորվում ուկրաինացիները, քանի որ դա լինելու է այն տարածքը, որը նրանք ցանկանում են պահել»:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular