ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ զարգացումներ կան հայ-հնդկական հարաբերություններում․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

journal-neo.su-ն «Հայաստան-Հնդկաստան գործընկերությունը» վերնագրով հոդվածում գրում է, որ Հնդկաստանը ավելի քան մի քանի հազարամյակ պատմական և քաղաքակրթական կապեր ունի Հարավային Կովկասի հետ։ 1992 թվականին Հնդկաստանը ճանաչել է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի անկախությունը։ Վերջին տասնամյակում Հայաստանի և Հնդկաստանի միջև երկկողմ հարաբերությունները զարգանում են կանոնավոր քաղաքական խորհրդակցությունների և խորհրդարանների միջև համագործակցության մեխանիզմների միջոցով։ Մինչ Հայաստանը դիտարկում է Հնդկաստանը և Իրանը որպես նոր ռազմավարական գործընկերներ, Հնդկաստանը ձգտում է ավելի նշանակալից դեր խաղալ Հարավային Կովկասում տեղի ունեցող միջազգային գործընթացներում՝ հասնելով տարածաշրջանի հիմնական քաղաքական խաղացողների հետ կապերի «ռազմավարական խորության»:

Նյու Դելին, իր քաղաքականությունը հիմնելով միջազգային պարտավորությունների բարեխղճորեն կատարման սկզբունքների վրա և ձգտելով բազմաբևեռ աշխարհի, զգույշ է պահում իրեն, որ չվատանան Վաշինգտոնի հետ իր հարաբերությունները, կամ նրա ուշադրությանը չարժանանա Հարավային Կովկասի տարածաշրջանում այնպիսի այլ խաղացողների հետ կապերը, ինչպիսիք են Ռուսաստանը և Իրանը: Իսկ ընդհանրապես, Հնդկաստան-Իրան և Ռուսաստան-Հնդկաստան շահերը մեծապես փոխլրացնում են միմյանց, և Հարավային Կովկասում Հնդկաստանի ներկայության ավելացումը կարևոր է Իրանի և Ռուսաստանի համար: Ներկայում Հնդկաստանը դարձել է Հայաստանի առանցքային գործընկերը ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում, հնդկական արտադրության զենքի արտահանումը Հայաստան գնահատվում է 2 մլրդ դոլար: 2023 թվականի դեկտեմբերին Ադրբեջանի նախագահ Ալիևը քննադատել էր Հնդկաստանին Հայաստան զենք արտահանելու համար և խնդրել զերծ մնալ Երևանին պաշտպանական տեխնիկա մատակարարելուց։

Դա առաջացրել էր Հնդկաստանի բացասական արձագանքը։ Դելին կարծում է, որ հնդկական պաշտպանական զենքի արտահանումը Հայաստան խթան կդառնա երկկողմ համագործակցության ամրապնդման համար, նաև ծրագրվում է ավելացնել հնդկական մատակարարումների մակարդակը՝ այն հասցնելով ավելի քան 10 մլրդ դոլարի։ Ավելացնենք միայն, որ այս տարեվերջին Հնդկաստանը կսկսի Հայաստանին մատակարարել սեփական արտադրության «Akash 1S» զենիթահրթիռային համակարգեր։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular