ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տնային պայմաններում և ցերեկային կենտրոններում քաղաքացիների խնամքի կարգը կփոփոխվի. նախագիծ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ հանրային քննարկման ներկայացված նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում է, որ հաշմանդամություն ունեցող անձինք կստանան անհրաժեշտ խնամք և սոցիալ-վերականգնողական ծառայություններ իրենց նախընտրած կազմակերպությունում։ Պետական հավաստագրերով ծառայությունների տրամադրումը կապահովի նաև համայնքներում կազմակերպությունների թվի ավելացումը, ծառայությունների մրցակցությունը և որակի բարելավումը։ Առաջարկվում է շահառուների տնային պայմաններում և ցերեկային կենտրոններում խնամքը, ինչպես նաև լոգոպեդի, հոգեբանի, էրգոթերապիստի կողմից, հայերեն ժեստերի լեզվի հմտությունների ձևավորման և տեսողության խնդիրներ ունեցող անձանց անկախ կյանքի հմտությունների սոցիալ-վերականգնողական ծառայությունները 2026 թ.-ի նոյեմբերի 1-ից իրականացնել միայն պետական հավաստագրերի միջոցով, ինչպես նաև սահմանել հաշմանդամություն ունեցող անձանց համար անհրաժեշտ սոցիալ-վերականգնողական ծառայություններ։

Նախագծում սահմանված սոցիալական ծառայությունների մատուցման հնարավորությունը կտրամադրվի միայն նման գործունեությամբ զբաղվելու իրավունք ունեցող կազմակերպություններին, որոնք կնքել են համագործակցության պայմանագիր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ։ Նախատեսվում է նախագծով նախատեսված սոցիալական ծառայությունները տարեկան տրամադրել հետևյալ թվով անձանց, որոնց թիվը մյուս տարիների համար կարող է փոփոխվել՝ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձանց տնային պայմաններում խնամքը նախատեսվում է տրամադրել առավելագույնը 100, իսկ ֆունկցիոնալության ծանր կամ միջին աստիճանի սահմանափակում ունեցող անձանց տնային պայմաններում խնամքը՝ առավելագույնը 100, ցերեկային կենտրոններում խնամքը 445, լոգոպեդի ծառայություն առավելագույնը 100, հոգեբանի ծառայություն առավելագույնը 100, ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակում ունեցող անձանց էրգոթերապիստի ծառայություն առավելագույնը 50, իսկ ֆունկցիոնալության ծանր կամ միջին աստիճանի սահմանափակում ունեցող անձանց՝ առավելագույնը 50, հայերեն ժեստերի լեզվի հմտությունների ձևավորման ծառայություն առավելագույնը 100, տեսողության խնդիրներ ունեցող անկախ կյանքի հմտությունների ձևավորման ծառայություն առավելագույնը 30 շահառուի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular