ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2024 թվականի առաջին կիսամյակում քննվել է ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ 1535 քրեական վարույթ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ընթացիկ տարվա կիսամյակային ցուցանիշների ամփոփման արդյունքում ՀՀ քննչական կոմիտեում` ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ քննված քրեական վարույթների հատվածում արձանագրվել են վիճակագրական ներքոհիշյալ ցուցանիշները։

ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով Կոմիտեում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 1535 քրեական վարույթ։

Հիշյալ քրեական վարույթներից 197-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 199 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան, 4-ն ավարտվել է եզրափակիչ ակտով և ուղարկվել դատարան, 345 քրեական վարույթ կարճվել է, որից 307-ը` ռեաբիլիտացնող, իսկ 38-ը` ոչ ռեաբիլիտացնող հիմքով, 328-ով ավարտվել են վարույթային և ապացուցողական գործողությունները, 17 քրեական վարույթ ուղարկվել է ըստ ենթակայության, 116-ը միացվել է, 528 քրեական վարույթ փոխանցվել է 2024թ. 2-րդ կիսամյակ: 

Մասնավորապես, դատարան ուղարկված (առանց կրկնակիի) 195 վարույթներից

1-ը քննվել է սպանության, 

2-ը՝ սպանության փորձի, 

6-ը՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու,

17-ը՝ առողջությանը թեթև վնաս պատճառելու,

2-ը՝ մարդուն առևանգելու, 

1-ը՝ ազատությունից ապօրինի զրկելու, 

140-ը՝ ֆիզիկական ներգործության, 

5-ը՝ սեռական ազատության դեմ ուղղված, 

1-ը՝ ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացումը խոչընդոտելու, 

1-ը՝ ալիմենտ (ապրուստավճար) վճարելուց խուսափելու, 

19-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:

Դատարան ուղարկված վարույթներով 199 մեղադրյալներից 160-ը հանդիսացել են կին/ամուսին, 21-ը՝ ծնող/տատ և պապ, 8-ը՝ քույր/եղբայր, 10-ը՝ զավակ/թոռ: 

Դատարան ուղարկված վարույթներով 206 տուժողներից 7-ը եղել են մինչև 12, 3-ը՝ 12-14, 7-ը՝ 14-18 տարեկան, 189-ը՝ 18-ից բարձր տարիքի: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular