ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կադաստրի կոմիտեի Լոռու և Սյունիքի արխիվները տեղափոխվել են Երևան․ հաջորդ քայլը ստորաբաժանումների փակումն է լինելու

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կադաստրի կոմիտեի Լոռու և Սյունիքի մարզային ստորաբաժանումների արխիվները  փակվելու են: Արխիվային գործերն արդեն տեղափոխել են Երևան։ Կադաստրի աշխատակիցները «Հրապարակ»-ին ահազանգել են, որ սկզբում արխիվներն են փակում, իսկ հաջորդ քայլը լինելու է ստորաբաժանումների փակումը՝ միավորումը: Դրանից հետո ծանուցում կստանան նաև ստորաբաժանման մյուս աշխատակիցները: 

Կադաստրի Լոռվա և Սյունիքի մարզային ստորաբաժանումների արխիվների աշխատակիցներն այս մասին տեղեկացվել են ծանուցումների միջոցով:

Փոխարենը, ըստ որոշ տեղեկությունների, նրանց առաջարկելու են աշխատել Երևանում՝ Կադաստրի միասնական ծառայությունում, 120 հազար դրամ ՀՀ աշխատավարձով, ինչը բնականաբար թույլ չի տա մարզում բնակվող մարդկանց տեղափոխվել Երևան, որտեղ այս աշխատավարձով նույնիսկ տան վարձ  չեն կարողանա վճարել:

Այս որոշման հետևանքով երկու մարզերում միասին վերցրած՝ աշխատանքից փաստացի կարող են զրկվել 25-30 մարդ: Այս որոշման կատարումը դրված է Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թադևոսյանի վրա:

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular